Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2022 : 18-26

ՀԱՊԿ գոյություն չունի, ՀՀ սահմանը խախտված է, ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի պարտավորությունների զանգը հնչել է. Նիկոլ Փաշինյան

2021-ի հունվարյան պայմանավորվածության կարևոր կետերից մեկը եղել է այն, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Երբ 2021-ի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանը խախտել է սահմանը, բնականաբար մենք, ոչ թե բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, այլ վավերացված միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է և նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է գործեն:

Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, թե հայտնի չէ, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով:

Եթե պետություններից մեկը այդ տրամաբանությամբ չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշանակում է չկա կազմակերպություն»,- ասաց վարչապետը:


Փաշինյանն ասաց, որ կա սահման և դա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանն է։

«Իհարկե կա սահման: Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, որը Խորհրդային Միության վարչական սահմանն է, և այդ սահմանը խախտված է: ՀԱՊԿ-ը, նաև ՌԴ-ն, որը երկկողմ ֆորմատով ունի անվտանգային պարտավորություններ, այդ պարտավորությունների զանգը հնչել է»,- ասաց Փաշինյանը:
կարդացեք նաև՝







Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները. Նիկոլ Փաշինյան


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 57798անգամ
Վերջին լուրեր