18 / Մայիս / 2020 : 09-58

28 տարի առաջ այս օրն Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին․ Արայիկ Հարությունյան

28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:

Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում:

Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»:

Դիտվել է 7065անգամ
Վերջին լուրեր