Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Նոյեմբեր / 2022 : 10-44

Ինչու՞ են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում․ Սեքսոպաթոլոգ

Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« Ինչու՞ են սիրուհիները հայտնվում տղամարդկանց կյանքում․

Հաճախ սիրուհիներ հայտնվում են տղամարդկանց կյանքում, երբ ընտանիքում առկա են բարդ և կոնֆլիկտային փոխհարաբերություններ, երբ խաթարված է սեռական ներդաշնակությունը և ամուսինները միմյանց նկատմամբ ապրում են խորը հիասթափություն: Երբեմն այդ խնդիրների հիմքում կարող է ընկած լինել բարդ սոցիալական և կենցաղային իրավիճակը: Կանայք երբեմն ընկղմված լինելով երեխաների խնամքում և կենցաղային խնդիրներում, տղամարդկանց համար, իրենց իսկ խոսքերով, կորցնում են իրենց գրավչությունը, հաճախ լինում են հոգնած և ոչ սեքսուալ «մարզավիճակում»:Այս պարագայում սիրուհին կարծես լրացնում է այն բացը, որը գոյացել էր վերոնշյալ խնդիրների պատճառով:


Երբեմն տղամարդիկ, հետևելով կարծես ստեղծված թրենդային տենդենցներին, փորձելով հետ չմնալ իրենց ընկերներից, դիմում են այդ քայլին, որևէ հիմնավորում չկարողանալով բերել դրա վերաբերյալ: Ընտանիքում առկա է լիարժեք սիրո և ներդաշնակության մթնոլորտ, սեքսուալ հարմոնիա, սակայն տղամարդու համար սիրուհի ունենալը կարծես ինքնահաստատման, առավել տղամարդկային երևալու խնդիր է լուծում:

Երբեմն տղամարդիկ նշում են, որ փորձում են լրացնել հոգևոր և հոգեէմոցիոնալ բացը, որը առկա է իր և կնոջ փոխհարաբերություններում:

Ընդհանուր առմամբ սեքսոլոգիական տեսանկյունից շատ բան պայմամանավորված է սեռական կոնստիտուցիայի տիպով և անձի հոգեկերտվածքով, մտածողության և համոզմունքների առանձնահատկութուններով:
Շատ դեպքերում սիրուհու գործոնը տղամարդու համար առավել էմոցիոնալ լարվածության և ծանրաբեռնվածության պատճառ կարող է հանդիսանալ, ինչը ոչ բարերար է ազդում ընտանիքի կայունության վրա, հաճախ պատճառ հանդիսանալով ընտանեկան կոնֆլիկտների:

Սեր և խաղաղություն բոլոր ընտանիքներում»։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 534517անգամ
Վերջին լուրեր