Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Նոյեմբեր / 2022 : 11-51

Երկար պահպանման ժամկետ ունեցող մթերքները հանգեցնում են վաղաժամ մահվան. ուսումնասիրություն

Բրազիլիայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ուլտրամշակված մթերքների հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել վաղաժամ մահացություն։ Սննդի այս տեսակը ներառում է երկար պահպանման ժամկետ ունեցող լայն սպառման ապրանքներ։ Նոր ուսումնասիրությունը բացահայտում է հանրաճանաչ ապրանքներ, որոնք նվազեցնում են կյանքի տեւողությունը։


Հետազոտողները ուսումնասիրել են Բրազիլիայի 2017-2018 թվականների Ազգային ներկայացուցչական սննդակարգի հետազոտությունների և 2019 թվականի ժողովրդագրական մահացության վերաբերյալ տվյալները: 2019 թվականին 30-ից 69 տարեկան 541 հազար 160 մարդ վաղաժամ մահացել է։ Դրանցից 261․ 061 մահը պայմանավորված է կանխարգելելի ոչ վարակիչ հիվանդություններով։


Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ մահերից մոտ 57․000-ը (10,5%) վերագրվել են պաստերիզացված արտադրանքի օգտագործմանը: Հետազոտողները ենթադրում են, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշներն էլ ավելի բարձր կլինեն։


Ուլտրամշակված մթերքները ներառում են շատ ուտելիքներ, որոնք ամենօրյա օգտագործման սննդի տեսակներ են. երշիկեղեն, նախաճաշի համար արագ պատրաստվող շիլաներ, թխվածքաբլիթներ, չիպսեր, պաստերիզացված մրգային հյութեր, մսամթերքի տեսականիներ, հացի տեսականիներ, զովացուցիչ ըմպելիքներ, պահածոյացված ապուրներ, սառեցված պիցցա, բլիթներ, քաղցրավենիք և այլն:


Դրանցից շատերը պարունակում են արդյունաբերական արտադրանքներից ստացված նյութեր՝ տրանս ճարպեր, շաքարներ, օսլա, սպիտակուցային հավելումներ, որոնք չունեն ամբողջական սննդի բաղադրիչներ և հաճախ պարունակում են մեծ քանակությամբ բուրավետիչներ, գույներ, էմուլգատորներ և այլ հավելումներ:

Դուք կարող եք նվազեցնել հիվանդությունների և մահացությունների ռիսկը՝ հետևելով ճիշտ սնվելուն։

Yelaket.am

Կարդացեք նաև՝

Գիտնականները ուղեղի իմպլանտ են ստեղծել, որն օգնել է համր և անդամալույծ տղամարդուն խոսել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9949անգամ
Վերջին լուրեր