Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մայիս / 2020 : 11-33

Աննան և երեխան բուժվել են կորոնավիրուսից ու դուրս գրվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ: Աննան և երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից: Արևային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում:

«Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ինձ և երեխայիս առողջական և հոգեբանական վատ վիճակից հանելու համար: Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ և հավատով լցվել ապագայի հանդեպ: Շնորհակալություն և առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մերջանյանը»:

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ

Դիտվել է 33675անգամ
Վերջին լուրեր