Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Նոյեմբեր / 2022 : 13-18

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

«Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Շնորհավորում եմ նորածնի ընտանիքին, փոքրիկ Արփիին ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա, միշտ խաղաղության մեջ շնչող արարչագործ հայրենիք», - Facebook-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 18081անգամ
Վերջին լուրեր