16 / Նոյեմբեր / 2022 : 15-27

ՊՆ «Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող․ մարմնական վնասվածքներ է ստացել 7 զինծառայող

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:


Կարդացեք նաև՝

Համածառայակցի արձակած կրակոցից 20-ամյա շարքայինը մահացու վիրավորում է ստացել. ՊՆ


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 33172անգամ
Վերջին լուրեր