16 / Նոյեմբեր / 2022 : 17-42
Սեքսն օգնում է նիհարել․ Ավելի հաճախ սեքսով զբաղվելու 6 պատճառ
Սեքսը ոչ միայն հաճելի զբաղմունք է, այլ նաև բավականին օգտակար: Այնպես չէ, որ այն կարող է փոխարինել բժշկությանը կամ մեզ հավերժական երիտասարդություն պարգևել (չնայած` ոչ ոք չի արգելում երազել), բայց հաստատ քայլեր եք անում այս ուղղությամբ, երբ ժպիտով ձեր գլուխը հանգիստ դնում եք բարձին, գրում է Goodhouse.ru-ն` ներկայացնելով մանրամասները.
Այն օգնում է ալերգիաների դեմ
Լուրջ, այս հաճելի զբաղմունքը ճանաչված բնական միջոց է ալերգիայի և նույնիսկ ասթմայի ախտանիշների դեմ: Նախ, այն թեթեւացնում է սթրեսը (իսկ անհանգստություններն այդ հիվանդությունների գրգռիչ են), և երկրորդ` այն արյունը լցնում է թթվածնով և մեծացնում շնչառական օրգանների արյան մատակարարումը:
... և օգնում է մեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ
Շոտլանդիայի Թագավորական Էդինբուրգի հիվանդանոցի հետազոտողները ուսումնասիրել են 18-ից 102 տարեկան 3500 մարդկանց սովորություններն ու առողջական վիճակը և եզրակացրել, որ փորձարկման մասնակիցներից նրանք, ովքեր պարբերաբար (այսինքն՝ շաբաթը առնվազն մեկ անգամ) սեռական հարաբերություն են ունեցել, ոչ միայն ավելի երիտարսարդ տեսք ունեին, այլ նաև իրենց ավելի երիտասարդ էին զգում: Սեքսն օգնում է պայքարել սթրեսի հետևանքների դեմ և բարելավում է քունը. քնի պակասը և անընդհատ նյարդայնությունը, ցավոք, մեզ ավելի արագ են ծերացնում: Այնպես որ, մի ծուլացեք և ավելի հաճախ երիտասարդացմամբ զբաղվեք:
Բարձրացնում է իմունիտետը
Ցանկանու՞մ եք բարձրացնել ձեր իմունիտետը 30%-ով, ուրեմն շաբաթը երկու անգամ սեքսով զբաղվեք: Այս հաճելի զբաղմունքը բարձրացնում է իմունոգլոբուլինի Ա մակարդակը, որը պատասխանատու է մարմնի՝ հիվանդություններին դիմակայելու ունակության համար: Բացի այդ, ուսումնասիրությունները հաստատել են կապը բարձր սեռական ակտիվության և ինսուլտի, սրտային հիվանդությունների, քաղցկեղի որոշ ձևերի և նույնիսկ SARS-ի նվազեցված ռիսկի միջև: Կարիք չկա սխտոր ուտել. կա շատ ավելի հաճելի կանխարգելիչ միջոց:
... և օգնում է նիհարել
Այնպես չէ, որ սեքսը կարող է փոխարինել մարզասրահ հաճախելուն կամ առավոտյան վազքին, բայց ահա նայեք այս թվերին` քսան րոպեանոց «սեանսը» կարող է օգնել ձեզ 96 կալորիա կորցնել: Եվ սա, ի դեպ, մի բաժակ գինի է:
Նվազեցնում է ցավի զգացումը
Արտրիտ, միգրեն, դաշտանային ցավեր... սեքսն օգնում է այս (և շատ այլ) ցավոտ վիճակներին: Ավելին, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, ցավը նվազեցնելու համար նույնիսկ զուգընկեր փնտրել պետք չէ. ինքնախթանումը տալիս է նույն (և որոշ իրավիճակներում էլ ավելի լավ) էֆեկտը:
Երկարացնում է կյանքը
Որքան մեծանում ենք, այնքան ավելի կարևոր ու օգտակար է սեքսը դառնում մեր առողջության համար: Ինչպես նշվեց վերևում, այս հաճելի զբաղմունքը ամրացնում է սրտի և արյան անոթների առողջությունը: Մասնավորապես, սրտանոթային հիվանդությունը շարունակում է մնալ տղամարդկանց և կանանց մահվան ամենատարածված պատճառներից մեկը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր տարեկան գոնե մեկ անգամ սեռական հարաբերություն են ունենում (ինքնաբավարարումը նույնպես հաշվվում է) 50% -ով նվազեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը: Համաձայնվեք` սա շատ լուրջ փաստարկ է:
Կարդացեք նաև՝
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
31562անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Ովքե՞ր են ամենից հաճախ օրգազմ ապրում
Պարզվում է` հետերոսեքսուալ կանայք ամենաերջանիկն են: Գիտնականներն ասում են` նրանք բոլորից հաճախ են օրգազմ ունենում:
52 հազար 600 ամերիկացիների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ...
30 / Մարտ / 2020
5 քայլ պարզելու համար, թե ինչպիսի սիրեկան է տղամարդը (18+)
Կանայք սիրում են տարբեր բաների հիման վրա եզրակացություններ անել, թե ինչպիսի սիրեկան է տղամարդը և ինչպես է զբաղվում սեքսով:
Կանանց նախորդ սերունդներն արդեն բազմաթիվ տեսություններ են ստեղծել, որոնք...
30 / Մարտ / 2020
10 կանոն տղամարդու համար իդեալական կին դառնալու համար
1. Եթե ցանկանում ես, որ քեզնից կախում ունենան, ինքդ կախում մի ունեցիր
Տղամարդիկ սիրում են բարձրաձայնել, որ կինը պետք է լինի հոգատար ու քնքուշ, բայց հոգու խորքում նրանք չեն հարգում այդպիսի կանանց:...
30 / Մարտ / 2020
Ֆրանսիական համբույրի 9 կանոն. ինչպե՞ս ճիշտ համբուրվել
Դասական համբույրներին ծանոթանալուց հետո բոլորի մոտ էլ ցանկություն է առաջանում յուրացնել ֆրանսիական համբույրի տեխնիկան: Կարելի է վստահաբար ասել, որ ֆրանսիական համբույրն ամենակրքոտ, ամենասեքսուալ,...
30 / Մարտ / 2020
10 բան, որ կանայք պետք է իմանան տղամարդկանց մասին
Հաճախ մենք տղամարդկանց վերաբերում ենք ինչպես մեր կողքին ապրող այլմոլորակայիննների, չէ՞ որ երբեմն նրանց վարքը մեր տրամաբանությունից դուրս է: Բայց մենք հոգոց ենք հանում և ասում` Տղամարդ է… ,...
30 / Մարտ / 2020
Հայտնի է, թե որ դեպքերում է տղամարդը հրաժարվում սեքսից
Տամարդկանց մեկ երրորդը պատրաստ է սեքսից հրաժարվել հանուն գումարի: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում:
Ընդ որում, ինչպես իրենց...
30 / Մարտ / 2020
10 խորամանկ հնարք տղամարդուն հետաքրքրելու համար
Բոլորն էլ ուզում են մարդկանց վրա լավ տպավորություն թողնել: Իրականում տղամարդու վրա լավ տպավորություն գործելու համար այդքան էլ շատ բան պետք չի:
1. Նոր ծանոթին դիմիր անունով, քանի որ յուրաքանչյուր...
30 / Մարտ / 2020
Յուրաքանչյուր կին սեքս-աստվածուհի է․ 4 թաքնված գաղտնիք (18+)
Ինչպես կատարելագործել սեքսը ֆեն-շուի օգնությամբ:
Ննջարանում անպայման պետք է լինի հանգիստ ու լիցքաթափող մթնոլորտ: Միայն նման դեպքում այնտեղ հաճելի կլինի սեքսով զբաղվելը:
1. Անկողինը պետք է փափուկ...