18 / Նոյեմբեր / 2022 : 14-55

N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոն․ Լազերային մազահեռացման հակացուցումները․ կորյակների բուժում․ ճիշտ խորհրդատվություն՝ մասնագետների կողմից

Yelaket . am սկսել է շարք՝ «Ոլորտի լավագույնները» խորագրով: Այսօր առանձնացրել ենք N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնը։

Չի թույլատրվում կատարել լազերային մազահեռացում՝ օնկոլոգիական հիվանդությունների, շաքարային դիաբետի, մաշկային որոշակի հիվանդությունների, հղիության, դաշտանային ցիկլի, իմպլանտների առկայություն բերանի խոռոչում և մի շարք այլ հիվանդությունների և հանգամանքների առկայության դեպքում։ Yelaket.am-ի հետ զրույցում նշեց N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնի Էսթետ կոսմետոլոգ Մերի Ասատրյանը։

Հորմոնալ խանգարումների դեպքում մանրամասն ներկայացնում է էսթետ կոսմետոլոգ Սոնա Թմոյանը անդրադառնալով մազակալման խնդիրներին և դրանց վերացման ճիշտ կատարվող աշխատանքներին, կարևորելով և ընդգծելով, թե որ տեսակի սարքավորումներով են կատարվում լազերային մազահեռացման աշխատանքնները։
Մասնագետը կարևորեց սարքավորումների որակը։ 2000-5000 դրամ արժողությամբ լազերային մազահեռացումը կատարվում է էժանագին մազահեռացման ապարատով։ Նա նշեց, որ դեմքի մազահեռացման նման էժանագին ծառայություններն կատարվում են կենտրոններում, նույնիսկ տանը։ Բայց դրանք որակ չեն ապահովում, ավելին՝ առաջ են բերում մաշկային շատ խնդիրներ, նույնիսկ ճառագայթում է օրգանիզմը։
Շատ կոսմետոլոգներ կատարում են մազահեռացում առանց պարզելու մազակալման պատճառները և դրա հետևանքով առաջ են գալիս մի շարք մաշկային խնդիրներ, օրինակ կորյակներ, դեմքի ավելի արտահայտված մազակալում, ներաճած մազեր, մազապարկի բորբոքումներ և այլն։

Մասնագետը նաև անդրադարձավ կորյակների բուժմանը ։Նշելով, որ նախքան բուժումը, կատարում են պացիենտի ներքին հետազոտություն։ Պացիենտին ուղղորդում են համապատասխան մասնագետի մոտ և ըստ հետազոտությունների կատարում բուժում։ Կորյակները օրգանիզմի ներքին հիվանդության արտահայատման ձևերից են, որոնք առաջանում են մաշկի դեմքի վրա։ Դրանց առաջացման պատճառները բազմազան են՝ ստամոքսաաղքային համակարգի խանգարումներ, ճիճվակրության, հորմոնալ խանգարումների, նյարդային համակարգի խանգարումներ և այլն։
N.Ayva բժշկական էսթետիկ կենտրոն

Հասցե՝ Չայկովսկու 34

N.AYVA կենտրոնում գրանցվելու և խորհրդատվության համար զանգահարել նախապես

Հեռ. 077 000 470


N.Ayva բժշկական կենտրոնը կազմակերպում է կոսմետոլոգիայի, լազերային թերապիայի և դիմահարդարման դասընթացներ: Դասընթացներն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են N-Ayva բժշկական էսթետիկ կենտրոնի վկայական:
Դասընթացի ավարտին տրվում է միջազգային եռալեզու վկայական:

N.AYVA medical aesthetic center

Հասցե՝ Չայկովսկու 34

077000470 095000886


Ավելի մանրամասն տեսանյութում՝ ստորև
Կարդացեք նաև՝

«Line art» գեղեցկության սրահ՝ Բայրոնի 12․ մատուցված ցանկացած ծառայություն բարձր որակի է, որտեղ նաև ուսուցանում են՝ որակյալ մասնագետները

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 25592անգամ
Վերջին լուրեր