18 / Նոյեմբեր / 2022 : 15-52

Պուտինը կայցելի Երևան

Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին և բանակցություններ վարել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի հետ:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀԱՊԿ գագաթնաժողովի համար կլինի Հայաստան ուղևորություն և կլինեն ռուս-կուբայական բանակցություններ»,-ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8445անգամ
Վերջին լուրեր