22 / Նոյեմբեր / 2022 : 09-25

ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր վերջապես կկարողանաք լուծել ձեզ նյարդայնացնող խոչընդոտները, այդ թվում` սիրային հարցերը: Կկարողանաք վայելել այդքան սպասված ազատությունը, բայց զգուշացեք դրա հոսանքից:

ՑԼԵՐ

Խորհուրդ չի տրվում շատ ժամանակ անցկացնել դրսում, անգամ եթե ձեր կողքին ձեր սիրելի անձնավորությունն է: Աշխատեք մնալ միայն ձեզ հետ` սրճարանում, կինոյում, ձեր սենյակում, կամ էլ` երթուղայինում: Այդպես երկուսիդ համար էլ ավելի լավ կլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր կտխրեք եւ փոքր-ինչ կհիասթափվեք ձեր սիրելիից: Այդ հիասթափությունը կարճ կտեւի, բայց ամեն դեպքում` տհաճ կլինի ձեզ համար:





ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելիին այսօր այնպես կվերաբերվեք, ինչպես վերաբերվում էինք այն ժամանակահատվածում, երբ դեռ միասին չէիք: Բայց մի մոռացեք, որ շատ ժամանակ է անցել եւ դուք երկուսդ էլ արդեն փոխվել եք: Հետեւաբար, վերանայեք ձեր հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ակտիվ մասնակցություն կունենաք ձեր մտերիմ ընկերոջ անձնական կյանքում: Կարեւոր է, որ դա չվերածվի սիրային եռանկյունու, որի մի անկյունում կլինեք նաեւ դուք:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելիի համար որեւէ կրեատիվ բան մտածեք: Օրինակ` որեւիցե նկար կամ երգ նվիրեք ձեր սիրո պատմության վերաբերյալ: Անգամ, եթե չկարողանաք դա պրոֆեսիոնալ ձեւով մատուցել, ձեր երկրորդ կեսը կշոյվի ձեր անակնկալից:





ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր երեկոյան դիտել մանկական ֆիլմեր, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն: Այս տեսանկյունից կարող եք նոր շունչ հաղորդել ձեր հարաբերություններին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Մի կողմ թողեք գործերն ու ձեզ նվիրեք զվարճանքին: Երեխաների հետ այցելեք կենդանաբանական այգի կամ խաղացեք բոուլինգ: Մոռացեք, որ վաղուց երեխա չեք եւ ամբողջությամբ վայելեք այս օրը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ հեշտ կլինի ձեզ համար ընտրություն կատարեկը: Սակայն ձեր սիրելին միգուցե հայտնվի տարակուսանքների առջեւ եւ ընդդիմանա ձեր կայացրած որոշումներին: Միգուցե նրա առաջարկություններից շատերը տեղին լինեն…





ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր ուրախությունը կախված կլինի շրջապատի տրամադրությունից: Այնպես որ` եթե մետրոյում ձեր կեղքի կանգնած անձնավորությունը չի ժպտում, ամեն կերպ փորձեք ստիպել նրան ժպտալ: Շատ կարեւոր է, որ ձեր այսօրվա ցանկությունները կատարվեն:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կցանկանաք լինել ցանկացած մեկը, միայն թե խուսափեք ձեր «ես»-ից: Ամեն ինչ կանեք, որպեսզի նմանվեք ձեր սիրած ֆիլմի կամ գրքի հերոսին: Իհարկե, դա վատ որոշում չէ, բայց մի մոռացեք, որ ձեր սիրելիին դուք դուր եք գալիս այնպիսին, ինչպիսին, որ կաք:

ՁԿՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ դժվարություններն անցյալում են: Ի դեպ, ձեր սիրելի անձնավորությունը եւս շատ էր անհանգստանում ձեզ համար, հետեւաբար, նա եւս հանգիտ շունչ կքաշի: Ուրեմն` դա կարելի է տոնել ռոմանտիկ ընթրիքով:



Կարդացեք նաև՝

2023-ի ամենագեղեցիկ և հաջող ամսաթվերը․ պլանավորեք ամենակարևորը

Կենդանակերպի ամենաերկարակյաց նշանները

Կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ից սկսած հաջողություններ կունենան

Կենդանակերպի 3 նշաններ, որոնք լավագույն առաջնորդներն են

Կենդանակերպի այս 3 նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2023 թվականին. ստուգեք՝ արդյոք դա դուք եք

Ի՞նչ մատնահարդարում չի կարելի անել 2023-ի Ամանորի համար. վատ գույներ Սև նապաստակի տարվա համար

Կենդանակերպի ո՞ր նշաններին են ամենից հաճախ դավաճանում

Աստղագուշակ 2023 թվականի խեցգետին նշանի համար

Ինչ պետք է անեք Ամանորից առաջ՝ բացասականից ազատվելու համար՝ 5 կարևոր քայլ

Սեր․ Փող․ Առողջություն․ 2023թ տարվա աստղագուշակ Երկվորյակ նշանի համար

2023 թվականի աստղագուշակ Ցուլ նշանի համար

Համառոտ աստղային կանխատեսում Խոյերի համար 2023թ․

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝





Նրանք ամեն ինչ կստանան. կենդանակերպի 3 նշան, որոնց բախտը կբերի 2023թ.


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 52823անգամ
Վերջին լուրեր