Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Նոյեմբեր / 2022 : 10-07

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Yelaket.am ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։


Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Կարդացեք նաև

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30111անգամ
Վերջին լուրեր