Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Նոյեմբեր / 2022 : 17-02

Ի՞նչ մարտահրավերներ ունեն վիրաբույժները Հայաստանում․ հարցազրույց վիրաբույժ Անի Բաբայանի հետ

Ելակետ տեղեկատվական գործակալության Լոս Անջելեսի տաղավարում Հայկ Մարկոսյանի զրուցակիցն է Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի ընդհանուր վիրաբույժ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի վիրաբուժության թիվ մեկ ամբիոնի դասախոս Անի Բաբայանը։

Նշենք, որ Անի Բաբայանը հրավերքով գտնվում է ԱՄՆ-ում և մասնակցել է բժշկական կոնֆերասին։

Հաղորդման ընթացքում վիրաբույժը կարևորեց, բժշկական կոնֆերանսներին մասնակցելը, դրսում այլ մասնագետների հետ, աշխարհի լավագույն բժշկական համալսարաններում մաստեր կլասներ անցնելը, որը համարում է լավագույն փորձ, պրոգրեսսի առումով։



Վիրաբույժը անդրադառնալով պատերազմի թեմային, նշեց որ հաշվի առնելով տրավմաների տեսակները, ֆոսֆորային վիրավորումները, նշեց, որ բժիշկների համար մարտահրավեր էր, բայց կարողացել են պատվով դուրս գալ այդ վիճակից։ «Տարածաշրջանում միշտ կա պատերազմի վտանգը և մենք բժիշկներս պետք է միշտ պատրաստ լինենք»։


«Հայաստանի նման փոքր երկրում կան բավականին խնդիրներ, որոնք պետք է լուծելի դարձնենք, տնտեսությամբ զարգացած ավելի մեծ երկրներում տեխնիկական խնդիրներ չկան, տեխնիկական առումով գերհագեցած չենք»,- կարևորեց Անի Բաբայանը։
Ի՞նչ մարտահրավերներ ունեն վիրաբույժները Հայաստանում, ինչ խնդիրների առաջ են կանգնած և ինչպես են այդ խնդիրները հաղթահարվում և մի շարք այլ կարևոր հարցերի է անդրադառնում հարցազրույցում։

Ավելի մանրամասն տեսանյությում։
Հետևե՛ք նաև Հայկական տեղեկատվական կենտրոնի այլ հաղորդումներին այստե՛ղ

Դիտվել է 28306անգամ
Վերջին լուրեր