30 / Նոյեմբեր / 2022 : 14-40
Վերջ տվեք աղքատությանը և փողերը քամուն տալուն․ Ֆինանսական աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ասում են՝ երջանկությունը փողի մեջ չէ։ Բայց դժվար է վիճել այս փաստի հետ։ Փողը հնարավորություն է տալիս ճանապարհորդել, ստանալ հեղինակավոր կրթություն և ապահովել բարձր կենսամակարդակ: Փողը անհրաժեշտություն է։ Փողը հաջողություն է։
Խոյ
Աստղագուշակները վստահեցնում են, որ կենդանակերպի ամենահարուստ նշանները կրակի նշանների ներկայացուցիչներ են։ Հենց նրանք են կարողանում սարեր տեղափոխել ու միլիոններ վաստակել։ Բայց այս նշանների ներկայացուցիչները նաև վատ սովորություն ունեն։ Օրինակ՝ Խոյերի գրպանում փողը երկար չի մնում։ Ազնվորեն վաստակած ֆինանսները աջ ու ձախ շպրտում են։ Առատաձեռնությունը, իհարկե, լավ հատկություն է, բայց ամեն ինչում չափանիշ պետք է լինի։
Խոյերին խորհուրդ ենք տալիս հսկողության տակ պահել իրենց առատաձեռնությունը, իսկ փողը՝ հուսալի բանկում: Միաժամանակ ավելի լավ է պայմանագիր կնքել ֆինանսական հաստատության հետ, որպեսզի հնարավոր չլինի վաղաժամկետ չեղարկել ավանդը։ Դուք պետք է պայքարեք ձեր գայթակղությունների դեմ:
Ցուլ
Ոսկե հորթը հարստության, ոսկու և իշխանության խորհրդանիշն է: Հետեւաբար, հազվադեպ կհանդիպում խեղճ Ցուլերի։ Ցուլերը չափազանց շքեղության և բարգավաճման սիրահար են։ Ցուլերի համար չեն՝ որպեսզի խոնարհվեն աղքատ գոյության մեջ: Ցուլը բորսայում առևտուր անելու, հնաոճ իրեր հավաքելու, աճուրդների հաճախելու իսկական տաղանդ ունի։
Ցուլերը ռացիոնալ գնահատում են ռիսկերը և նախապես հաշվարկում դրանց քայլերը։ Աստղերը խորհուրդ են տալիս Ցուլերին գտնել հուսալի բիզնես գործընկեր, ներդրող, ով կարող է նախնական կապիտալ տրամադրել սեփական բիզնեսը սկսելու համար։
Երկվորյակներ
Չթաքցնենք ճշմարտությունը, Երկվորյակները բավականին անլուրջ կենդանակերպի նշան են։ Երկվորյակները անլուրջ են վերաբերվում փողին: Ի՞նչ կարող ենք խորհուրդ տալ այս քամոտ ծախսողներին։ Հավաքեք ինքներդ ձեզ, հաշվեք թղթի վրա ձեր բոլոր ծախսերը և հստակ պարզեք, թե որտեղ և ինչի վրա եք ամենաշատը ծախսում:
Ֆինանսական վերահսկողություն՝ դա այն է, ինչ Երկվորյակները պետք է սովորեն հարմարավետ գոյություն ապահովելու համար: Եթե Երկվորյակները չեն կարողանում դա անել, ապա կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչները կարող են մասնակցել մի քանի բիզնես դասընթացների։ Հաճախ սրանից հետո կենդանակերպի նշանի այս ներկայացուցրչները բացում են իրենց բիզնեսը։ Երկվորյակները, օրինակ, բախտավոր են գովազդային բիզնեսում։
Խեցգետիններ
Խեցգետինների խնդիրը ինքնավստահությունն է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են իրենց մեջ պահել բոլոր փորձառությունները, զարգացնել բարդույթներն ու երկչոտությունը։ Արժե հաղթահարել այս խնդիրները, իսկ ֆինանսները գետի պես կհոսեն։ Խեցգետինները պետք է արժանի աջակցություն գտնեն, օրինակ՝ ի դեմս երկրորդ կեսի, իսկ հետո նրանք կկարողանան փայլուն կարիերա կառուցել և վաստակել միլիոն։
Առյուծ
Առյուծները փող են սիրում և գիտեն, թե ինչպես գումար աշխատել։ Բայց նրանք չեն վերահսկոմ իրենց ֆինանսական ծախսերը։ Առյուծներն ընդհանրապես չգիտեն ինչպես խնայել ու ազնվորեն վաստակած ռեսուրսները ծախսում են զվարճանքի ու անտեղի գնումների վրա, որը բերում է սեփական բյուջեի վատման։
Նրանց, ինչպես նաև Երկվորյակներին, խորհուրդ ենք տալիս վերահսկել իրենց ծախսերը։ Առյուծները պետք է հստակ սահմանեն եկամտի հիմնական աղբյուրը։ Ավելին, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թիմը հմտորեն ղեկավարելու բնածին զգացում ունեն։
Կույս
Աղքատությունից դուրս գալու համար Կույսերը պետք է քրտնաջան ու շատ աշխատեն: Վիճակախաղերն ձեզ համար չեն։ Մի դիմեք ռիսկի:
Կույսերին մի բան կարող ենք խորհուրդ տալ՝ մի արժեզրկեք ձեր աշխատանքը։ Ձեր բոլոր ջանքերը պետք է արդարացիորեն վճարվեն: Մի թերագնահատեք ձեր աշխատանքի դիմաց վճարումը, գնահատեք ինքներդ ձեզ և ձեր ժամանակը:
Կույսերը հստակ գիտեն, թե ինչ է խնայողությունը, և նախընտրում են վաստակել, թեկուզ փոքր, բայց ազնիվ գումար։
Կշեռքներ
Հարստության ճանապարհին Կշեռքների գլխավոր խոչընդոտը անվճռականությունն ու ինքնավստահությունն է։ Նրանք ընտանիքի մշտական աջակցության և իմաստուն դաստիարակի խնամակալության կարիքն ունեն: Կշեռքները ֆինանսական շղթա ունեն, բայց միայն վստահելի գործընկերը կարող է բացել իրենց տաղանդը ձեռներեցության համար:
Կշեռքները կարող են փորձել կապիտալ վաստակել համակարգչային տեխնիկայի, բիզնեսի և դիվանագիտության ոլորտում։ Իսկ լավ ճաշակի շնորհիվ Կշեռքները կհաջողեն նաեւ ստեղծագործ մասնագիտություններում։
Կարիճ
Կարիճները սիրում են խաղալ մեծ հաշվարկով՝ ուզում են ամեն ինչ ու շատը միանգամից։ Մանր բաները Կարիճներին չի հետաքրքում։ Հետեւաբար, նրանց հիմնական ռիսկը ողջ գումարը ծախսելն է։ Կենդանակերպի այս նշանին կարող է աղքատանալ միայն անվերահսկելի ծախսերով, երբեմն նրանք տրվում են մոլախաղերի, որը բերում է ֆինանսական լուրջ կորուստների։ Ուստի Կարիճները պետք է սովորեն, թե ինչպես գումար խնայեն հետագայի համար, և ռիսկի դիմեն միայն իրավիճակի մանրամասն վերլուծությունից հետո:
Աղեղնավոր
Արկածախնդիր Աղեղնավորները բաց չեն թողնի ռիսկի դիմելու հնարավորությունը։ Հենց այս որակը կարող է Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին տանել դեպի ցանկալի ֆինանսական բարեկեցություն։ Ռիսկի դիմելուց առաջ մանրամասն վերլուծեք ձեր գործողությունները։Աղեղնավորի ուժը կազմակերպվածությունն է։ Նրանք ցույց են տալիս առաջնորդի որակներ, մանկավարժական ունակություններ և իրենց հմայքը՝ իրենց ուզածին հասնելու համար։
Այծեղջյուր
Այծեղջյուրը կենդանակերպի հանդուգն և հավակնոտ նշան է: Այծեղջյուրը մտադիր չէ համակերպվել աղքատության հետ։ Նա աշխատասեր և նպատակասլաց է, կարող է հաջողությունների հասնել ցանկացած ոլորտում՝ բժշկության, քաղաքականության և նույնիսկ նորաձեւության ոլորտում։
Ջրհոս
Աստղաբաններն ասում են, որ Ջրհոսը հանճարեղության նշան է։ Կրեատիվ և անմիջական Ջրհոսները հազվադեպ են ունենում բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ հատկություններ: Փողին վերաբերվում են արհամարհանքով՝ համարելով այն պարզապես կեղտոտ թուղթ։ Այս վերաբերմունքը պետք է փոխվի, եթե Ջրհոսները ձգտում են հարստանալ: Այս տաղանդավոր մարդկանց փայլուն գաղափարներն արժանի են նյութականացման։
Ձուկ
Ձկները շատ են երազում և ապրում են երազների աշխարհում, ուստի շահամոլական որակները նրանց համար բոլորովին անսովոր են։ Չնայած նրանք ունեն բիզնեսի ներուժ։ Այն պետք է զարգացնել, իսկ հետո երազող Ձկները կվերածվեն իսկական գայլերի Ուոլ Սթրիթից։
Ձկները կարող են իրենց կոչումը գտնել սոցիալական ոլորտներում և հոգեբանության մեջ։ Նրանք գիտեն, թե ինչպես կարելի է հրաշալի կերպով շփվել մարդկանց հետ և գտնել իրենց սեփական օգուտը։ Միայն ավելի լավ կլինի, որ Ձկները պարտք չվերցնեն, իսկ վարկերից պետք է խուսափեն: Ֆինանսական կախվախության մեջ հայտնվելուց հետո Ձկների համար կարող է դժվար լինել դուրս գալ՝ այդ անդունդից:
Կարդացեք նաև՝
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
58050անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...