Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2022 : 11-51

Օգնենք Տիգրանին հաղթահարելու քաղցկեղը


Փոքրիկ Տիգրանը բոլորիս կարիքն ունի

Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված փոքրիկը 3-ամյա Տիգրանն է: 2022թ. մայիսի 16-ին բժիշկները նրա մոտ հայտնաբերել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Երեխան այս ամիսների ընթացքում ստացել է քիմիոթերապիայի կուրսեր, որի արդյունքում նկատվել է դրական դինամիկա: Այս կարևոր ձեռքբերման համար շնորհակալ ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին:

Երեխայի հիվանդությունը դեռևս ամբողջովին չի նահանջել և նրա լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է հնարավորինս շտապ իրականացնել ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, վերջինս պետք է իրականացվի Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ է շուրջ $99.000 գումար: Փոխպատվաստումն իրականացնելու համար անհրաժեշտ է հավաքել $79.000: $10.000-ը փոխանցվելու է Տիգրանի հարազատների կողմից, իսկ մյուս $10.000-ը մեր հիմնադրամի շահառու Տաթև Ավետիսյանի ընտանիքի կողմից, ում համար կազմակերպվել էր հանրային դրամահավաք, որի ընթացքում հավաքված գումարի մեծ մասը չէր ծախսվել։

Սիրելի ընկերներ, փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց՝ օգնելու 3-ամյա Տիգրանին հաղթահարելու այս դժվարին հիվանդությունն ու վայելելու իր անհոգ մանկությունը։ Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։

Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.


Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.

ArCa - 4083090010040213 (Visa card)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Տիգրան Գալտագազյանի բուժման նպատակով»)

AMD - 1570070033850100

USD - 1570070033850101

EUR - 1570070033850146

RUB - 1570070033850158


Idram - 265680346


Սբերբանկ - 2202202319256560 (Ստացող: Елена Гагиковна)


Միջազգային փոխանցման համար՝ https://bit.ly/33Ocjun

Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3VK3t5V


Շնորհակալություն ենք հայտնում «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։

Հայաստանի Երեխաների Առողջության Հիմնադրամ


Դիտվել է 42422անգամ
Վերջին լուրեր