10 / Դեկտեմբեր / 2022 : 09-27

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Աշխատեք առաջ չընկնել եւ ձեր դեռեւս չիրականցրած նախագծերի մասին մի պատմեք ընտանիքի անդամներին: Նրանք ոչ միայն չեն հասկանա ձեր պատմածների լրջությունը, այլեւ կսկսեն ծիծաղել դրանց վրա` համարելով դրանք անիրականանելի:

ՑԼԵՐ

Այսօր աշխատեք երեկոն անցկացնել ֆիլմ դիտելով: Դրանց որակն այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը` ամբողջությամբ տրվեք ֆիլմի էմոցիաներին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհաշտվի այն մտքի հետ, որ իր կյանքում ոչինչ այնպես չի ընթանում, ինչպես ինքն է երազում: Միայն դուք կարող եք օգնել նրան հաղթահարել այդ բացասական մտքերը:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին երկար ուսումնասիրությունների կենթարկի ձեր հարաբերությունները: Ինչ եզրակացություն էլ նա անի, հիշեք` ամեն ինչ էլ կարելի է փոխել դեպի լավը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կձգտեք հրաշքների: Բայց ամեն ինչ պետք է ձեր ուժերով ստեղծեք, ընդ որում` ոչ միայն ձեզ, այլեւ ձեր սիրելիի համար: Այնպես որ` սովորեք դառնալ հրաշագործ, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր պահվածքն այսօր տարօրինակ կթվա ձեր սիրելիին: Նա կփորձի ճշտել, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Մինչեւ հստակ բացատրություն չտաք նրան, նա գլխի չի ընկնի, թե ինչ է կատարվում ձեզ հետ իրականում:


ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքներն այսօր ավելի համբերատար կլինեն իրենց երկրորդ կեսրի հետ հարաբերություններում: Եթե նախկինում ձեր սիրելին շատ պահանջներ էր դնում ձեզ առջեւ, այսօր նա ավելի մեղմ կլինի, ինչը կնպաստի ձեր հարաբերությունների բարելավմանը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր չեք ցանկանա ձեր խնդիրներով կիսվելի ձեր սիրելիի հետ: Բայց հիշեք, որ նրա համար դուք միեւնույն չեք, եւ նա կարող է լինել միակ մարդը, որը լիարժեք ձեզ կշեղի ձեր դժվարություններից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Համոզվա՞ծ եք, որ վերջին շրջանում ճիշտ որոշումներ եք կայացրել: Հրաշալի օր է, որպեսզի խելամիտ ձեւով ծանրութեթեւ անեք ձեր որոշումներն ու եթե հնարավոր է, կատարեք անհրաժեշտ շտկումները:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր պետք է հավատաք ձեր սիրելիի խոսքերին: Հնարավոր է` դրանք ձեզ համար ծիծաղլի հնչեն, բայց փորձեք չարհամարհել նրա ասածները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հիանալ օր է անլուրջ հարաբերություններ սկսելու համար: Հնարավոր է` ձեր մտերիմ ընկերոջ հետ կատակով սեր խաղաք, բայց, միգուցե, այդ խաղը վերածվի գեղեցիկ իրականության:

ՁԿՆԵՐ

Փորձեք լինել ավելի համարձակ եւ վճռական: Եթե ցանկանում եք, որ ձեր հարաբերություները սիրելիի հետ կարգավորվեն, ուրեմն դիմեք կտրուկ գործողությունների:
Կարդացեք նաև՝

Կենդանակերպի 5 նշան, որոնց կյանքում զարմանահրաշ իրադարձություններ տեղի կունենան 2023 թվականին

Կենդանակերպի 3 նշան, որոնք չեն կարողանում զսպել իրենց զայրույթի ժամանակ. նրանք շատ վտանգավոր են զայրույթի ժամանակ
















Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Կարդացեք նաև՝

Կենդանակերպի այս երեք նշանները, մոտ ապագայում, հատկապես հաջողակ կլինեն բիզնեսում



Նրանք ամեն ինչ կստանան. կենդանակերպի 3 նշան, որոնց բախտը կբերի 2023թ.


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51834անգամ
Վերջին լուրեր