10 / Դեկտեմբեր / 2022 : 16-02

5-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ ընկնելով 11 հարկից

Մոսկվայում 5-ամյա աղջիկը ողջ է մնացել՝ ընկնելով 11 հարկից։ Գրում է vesti.ru-ն:

Մոսկվայի դատախազությունը հետաքննություն է սկսել Մոսկվայի արեւմտյան մասում՝ Գովորովա փողոցում, 11-րդ հարկի պատուհանից 5-ամյա աղջկա վայր ընկնելու փաստով։ Պաշտոնյաները հայտնել են, որ երեխան հոսպիտալացվել է։


Նախնական տեղեկություններով՝ դեպքի պահին բնակարանում է եղել աղջկա մայրը, ինչպես նաև 2019 թվականին ծնված ևս մեկ երեխա։ Կնոջ խոսքով՝ երեխաները խոհանոցում հեռուստացույց էին դիտում, իսկ երբ ինքը գնացել է այնտեղ, տեսել է բաց պատուհանին հենված աթոռ։

Տեղի ունեցածի հիմնական վարկածը դժբախտ պատահար է.

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Yelaket.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 30284անգամ
Վերջին լուրեր