12 / Դեկտեմբեր / 2022 : 21-46
Միջազգային հարթակները դարձել են իմ ստեղծագործական կյանքի անբաժան մասը. Սյուզաննա Մելքոնյան
Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցը երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն է, որը մեզ հետ կիսեց իր խոհերը «Almatym Juregimde» երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթում հաղթելու, հաջողության գրավականի, արտիստին կոփելու հատկանիշների և մարդկային հարաբերությունների մասին:
_Ինչը Ձեզ մոտիվացրեց, որպեսզի մասնակցեք «Almatym Juregimde» երիտասարդ կատարողների երգի միջազգային մրցույթին:
_Անկեղծ ասած՝ մրցույթի մասին ես ոչինչ չգիտեի: Մրցույթի մասին ինձ տեղեկացրեց և մասնակցության առաջարկը արեց Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջի տնօրեն իմ ավագ ընկեր, կոլեգա Վրեժ Կիրակոսյանը, ով հայկական պատվիրակության ղեկավարն էր և ընդգրկված էր ժյուրիի կազմում: Ժյուրին, ի դեպ, միջազգային էր: Առաջարկը եղավ իր կողմից և մենք հանդիպեցինք, զրուցեցինք, մանրամասն տեղեկացա մրցույթի կանոններին, ֆորմատին:Ինչու՞ համաձայնվեցի, որովհետև նախ մեկուկես տարվա մրցութային դադար էր իմ կյանքում, իսկ մրցույթներն ու միջազգային հարթակները շատ տարբեր պատճառներով դարձել են իմ ստեղծագործական կյանքի անբաժան մասը:
Հաջորդ պատճառն այն էր, որ, ցավոք սրտի շատ բան նորից տեղի ունեցավ, ես ունեի կարիքը մեզ բոլորիս ներկայացնելու միջազգային հարթակում, և էմոցիոնալ առումով դա շատ կօգներ մի փոքր հանդարտվելու որպես հայուհի, և ճիշտն ասած,այդպես էլ եղավ: Մեծ պատիվ էր մեզ, մեր ժողովրդին, մեր երկիրը ներկայացնելն ու հաղթելը:
Հաջորդ պատճառն այն էր, որ ես շատ էի հոգնել այստեղի աշխատանքային գրաֆիկից և անընդհատ նույն մթնոլորտից: Անկեղծ կլինեմ՝ ինձ պետք էր այն միջավայրը, որտեղ ես հայտնվել էի, որտեղից ես շատ բան սովորեցի և մեկ շաբաթվա ընթացքում շատ գիտելիքներ վերցրած վերադարձել եմ Հայաստան:Մի խոսքով՝ պարբերաբար ես ունենում եմ նման հարթակների կարիք, և, երևի թե ճիշտ պահին Վրեժը արեց այդ առաջարկը:
_Մրցույթին Հայաստանը ներկայացնելով գրավեցիք առաջին տեղը: Ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ պահին:
-Նախ ասեմ, որ իմ առաջին հաղթանակը չէր և առաջին միջազգային մրցույթն էլ չէր, բայց մի տեսակ այլ էին այս անգամ զգացողություններս, հստակ չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված, բայց երևի թե այս երկու տարվա ընթացքում շատ բաներ տեղի ունեցածի համար՝ որպես ստեղծագործող մարդ՝ որպես հայուհի, ներսումս շատ բաներ էին կուտակվել: Ես այդ հսկայական բեմում, այդ հսկայական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին կարողացա էմոցիոնալ դաշտս բոլորովին այլ տեսանկյունից ներկայացնել և նաև դրանով էր պայմանավորված երկրորդ մրցութային օրը իմ ելույթի հուզականությունը:
Երջանկություն, հպարտություն և սարսափելի մեծ պատասխանատվություն...
_Մրցույթին գրագետ պատրաստվելու համար հատուկ ղազախերենի դասընթացի եք մասնակցել: Դա ևս համարում եք Ձեր հաջողության գրավականը:
_Ցանկացած նոր մրցույթ,փառատոն,կլինի մրցույթ հեռուստանախագծի տեսքով, թե նման բարձր մակարդակի միջազգային փառատոն,ունի իր ֆորմատը: Եվ ամեն անգամ իմանալով ֆորմատի մասին՝ կարողանում եմ ճիշտ և հավուր պատշաճի պատրաստվել, որովհետև այստեղ ոչ միայն քո անունն է, այլև քո երկրի ու դրոշի: Բնականաբար, ես արդեն բավարար չափով փորձ ունեի հասկանալու համար, որ սա ևս հերթական պատասխանատու հարթակներից մեկն է լինելու, բայց, ցավոք,ունեի քիչ ժամանակ պատրաստվելու և Հայաստանում իմ գրաֆիկի հետ զուգահեռ իսկապես մի քիչ դժվար էր դա, բայց ոչ անհնար:
Ղազախերենի ուսուցչուհին Շուշաննա Անդրանիկովնան է,որը մի քանի դասերի ընթացքում մաքսիմալ փորձեց այս երգի և մրցույթի շրջանակներում ինձ հղկել և ծանոթացնել ընդհանրապես Ղազախստանի մշակույթին,մասնավորապես երգի բառերի,արտահայտչաձևի, երգի տեքստի իմաստին, որը անսահման օգնեց բեմում, ինչպե՞ս կարող ես վերապրել մի բան, որի մասին գաղափար չունես, առանց երգի իմաստը, բովանդակությունը իմանալու, չես կարող ճիշտ այն մատուցել և այս դեպքում հաղթանակը, հատկապես մրցութային երկրորդ օրը,միանշանակ կապված էր դրա հետ:
_Ձեր ելույթը ավելի զգացմունքային տարրեր ուներ: Ըստ Ձեզ ՝ ժյուրին նախընտրեց հզոր վոկալը, թե՞ ներգործող զգացմունքայնությունը:
_Ես կարծում եմ, որ ցանկացած մարդու՝ լինի ժյուրի, թե ուղղակի հանդիսատես, որովհետև մենք բոլորս էլ մարդ ենք և մեզնից յուրաքանչյուրն ունի էմոցիոնալ զգայուն դաշտ, չի կարող թեկուզ մի փոքր չգրավել զգացմունքային հատվածը,քանի որ ես արդեն շատ լավ գիտեի և ուսումնասիրել էի իմ երգը՝ տեքստից մինչև կոմպոզիտոր ամեն ինչ,այստեղ շատ հետաքրքիր բան ստացվեց, նախնական ցուցակում, որ ընտրել էի այս երգը որը կոչվում է «Թռչունները վերադառնում են», այստեղ թռչունը միայնակ մարդու, ընդհանրապես մարդկության սիմվոլն էր, և ես դեռ ծանոթ չէի տեքստին և երաժշտությանը: Հոգով էի զգացել և ընտրել էի այս երգը:Հետո,երբ ծանոթացա երգին, հասկացա, որ չեմ սխալվել:Այս ամեն ինչը հասկանալով, սովորելով, վերցնելով, դրան գումարելով իմ զգայական դաշտը՝ ես փորձեցի հնարավորինս անկեղծ լինել բեմում, քանի որ ինքս շատ տեղերում լինելով ժյուրի, միշտ գնահատում եմ արտիստի ազնվությունը:Գիտեի՝ շատերը կարող են երգել, իսկապես շատ տաղանդավոր մարդիկ կան աշխարհում, բայց, ցավոք, շատերի մոտ չի ստացվում ինչ-ինճ պատճառներով հաղթահարել այդ կոմպլեքսը և լինել իսկապես ազնիվ բեմում:Ես կարծում եմ, որ դիապազոնը՝ դիապազոն, ձայնը՝ ձայն, բայց ազնվությունը բեմում միշտ է գնահատվում: Դա իմ փորձից եմ ասում: Կարծում եմ ՝ ժյուրին երկուսն էլ գնահատեց:
_Բացի մրցանակակիր լինելուց, ի՞նչ տվեց Ձեզ մրցույթը:
_Ցանկացած մրցույթ իմ կյանքում տալիս է ինձ շատ բան, սկսած նոր ընկերներից, միջավայրից հարաբերություններից մինչև դպրոց: Աշխատել իրենց սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը բաղկացած էր մոտավորապես 75 հոգուց, դա վոկալիստի համար շատ մեծ բան է նշանակում:Եվս մեկ անգամ հոգեպես կոփվեցի որպես բեմի մարդ և հոգեբանական տեսանկյունից շատ բաներ տվեց հերթական անգամ այս միջազգային մեծ հարթակը:
_Ո՞ր հատկանիշներն են կոփում արտիստին:
_Արտիստին,ի վերջո,կոփում են դժվարությունները,փակ դռները, ոչերը: Ես ոչ առաջինն եմ այս կյանքում, ոչ էլ վերջինը այս աշխարհում,բայց դա պրակտիկորեն ապացուցված ճշմարտություն է:Իհարկե,կա մեկ այլ բևեռ, որ ցավոք սրտի հակառակն է լինում, բայց հիմնականում, իմ կարծիքով դրանք են, որ կոփում են արտիստին: Ամենակարևորը՝ ամեն օր փոքր-փոքր քեզ վրա աշխատել,քո սխալը ընդունել,հասկանալ,որ դու ունես բաց թողնված տեղ, ընդունել, գիտակցել դա և աշխատել դրա վրա:
_Մրցույթներին կարևորում եք հագուստի ճիշտ ընտրությունը: Այն կարող է ազդել ելույթի վրա:
_Ընդհանրապես բեմում հոգևոր խաղաղ դաշտից մինչև հանդերձանք ամեն ինչ շատ-շատ կարևոր է:Ես՝որպես թե՛ իգական սեռի ներկայացուցիչ, թե՛ որպես վոկալիստ կարող եմ փաստել, որ շատ կարևոր է հանդերձանքը: Եվ այս դեպքում ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆաինա Հարությունյանին,ով շատ արագ, շատ սուղ ժամանակահատվածում կարողացավ կերտել այդ 2 հագուստները, և հատկապես ղազախերեն երգի ժամանակ այնքան ճիշտ էր գծված ամեն ինչ, որ դա ևս նպաստեց, որ ես ճիշտ վիճակի մեջ լինեմ:
_Ի՞նչն է հիմա Ձեզ խոցելի դարձնում:
_Շատ լավ հարց է, որովհետև հիմնականում մարդիկ ինձ շատ-շատ ուժեղ անհատ են պատկերացնում և գիտեն,բայց պետք է խոստովանեմ, որ այո՛,կան բաներ, որոնք ինձ շատ խոցելի են դարձնում: Դե, իմ թուլությունն են երեխաները, դա չի քննարկվում, բայց ինձ խոցելի շատ փոքր դետալներ կարող են դարձնել: Օրինակ՝ անտարբերությունը ու սիրելի մարդու կողմից անտարբերությունը:
_Կարողանում եք «ճիշտ» ընկերներ ընտրել, ի վերջո, ընկերներին մենք ենք ընտրում:
_Ընդհանրապես շատ-շատ բաներ կյանքում մենք ենք ընտրում,իհարկե,կան բաներ,որ մեզնից կախված չեն,բացարձակ ոչինչ չկա այս կյանքում:Կար մի ժամանակ,երբ ես կյանքի փորձի պակասից ընտրում էի շատ սխալ մարդկանց, որոնք ընդհանրապես ինձ հետ կապ չունեին, և կարծում եմ, որ այս երևույթը բոլորի կյանքում կա՝ մեկի կյանքում՝ շատ, մյուսի կյանքում՝ մի փոքր քիչ:Հիմա՝ մոտ 2 տարի,իմ կյանքում այնպիսի փուլ է,որ ես մաքսիմալ զգույշ եմ ընկերների ընտրության հարցում, ես իսկական ընկերներ իսկապես ունեմ,որոնք մի քանիսն են, որոնք շաաաատ մտերիմ դաշտում են գտնվում ,և իսկական ընկերը ինձ համար նա չէ, ով միայն լավ պահին է կողքիդ լինում:Կա մարդկանց 2 տեսակ՝մի տեսակը միայն վատ պահին է քո կողքին, որովհետև ինքնահաստատվում է,և կա հակառակը,միայն երբ լավ պահին են:Հիմա իմ կողքին բացառապես մտերիմ ընկերներ են,մենք կես խոսքից իրար հասկանում ենք,իրար ճիշտն ենք ասում,արջի ծառայություն չենք անում,ու փառք Աստծո,ես կարողանում եմ հիմա ընտրել ճիշտ ընկերների, ճիշտ մարդկանց պահել ինձ մտերիմ դաշտում:
_Ի՞նչ եք հիմա կարևորում մարդկային հարաբերություններում:
_Ես մարդկային հարաբերություններում միշտ կարևորել ու կարևորում եմ ազնվությունը:Ազնիվ մարդը և ազնիվ ընկերը Աստծո պարգև է:Եթե մարդու մեջ չկա ազնվություն,իր մեջ չկա ոչ մի բան ինձ համար:
_Ցանկություն, որն անպայման ցանկանում եք իրականացնել գալիք տարում:
_Գալիք տարում շատ բաներ կան,որ պետք է իրականացնեմ:Բայց մի տեսակ մեծ հավատ ունեմ,որ գալիք տարում ես վերջապես կհանդիպեմ իսկական սիրուն,որովհետև,ի վերջո,հատակապես հայ կնոջ կյանքում, որքան էլ կարիերայում հաջողակ լինի, անձնականը մնում է անձնական: Ես դեռ հավատում եմ, որ հանդիպելու եմ գեղեցիկ սիրո, որովհետև ես երկար եմ սպասել դրան:
_Ու՞մ եք շնորհակալ Ձեր հաջողությունների համար...
_Ես իմ հաջողությունների համար հավիտյան շնորհակալ եմ լինելու բոլոր այն մարդկանց՝ ընտանիքից մինչև հանդիսատես, ովքեր միշտ հետևել ու հետևում են ինձ: Այն հանդիսատեսին, որը անդավաճան իմ կողքին է եղել, կա ու կլինի:
_Ու՞մ եք ցանկանում առանձնահատուկ շնորհակալություն հայտնել:
_Ես իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում Վրեժ Կիրակոսյանին պրոֆեսիոնալիզմի,բարձր մակարդակի և մարդկային որակների համար: Արտիստի համար շատ կարևոր է, թե ով է իրեն ուղեկցում: Այնպես ստացվեց, որ այս փառատոնում ինձ ուղեկցում էր Վրեժ Կիրակոսյանը, և ես բոլորովին այլ տեսանկյունից ճանաչեցի իրեն ու այնքան ուրախ եմ, որ ինքն է եղել իմ կողքին, որովհետև այդքան նպաստել արտիստին, որ մաքսիմալ լավ ելույթ ունենա, ցավոք սրտի, ամեն մեկին տրված չէ:Այս ամենի համար Վրեժ Կիրակոսյանին շատ շնորհակալ եմ:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
44379անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...