Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2022 : 10-22

Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցնում է ծանր հումանիտար հետեւանքների Ղարաբաղի համար. Լիտվայի ԱԳՆ


Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել, որում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ:

«Խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքի շարունակական շրջափակմամբ, ինչը հանգեցնում է ծանր հումանիտար հետեւանքների Լեռնային Ղարաբաղի համար։ Իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն խոչընդոտում է ազատ տեղաշարժը, այլեւ վտանգում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները՝ «բնապահպանների» անվան տակ, փակել են Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։ Բացի այդ, Ադրբեջանը դադարեցրել է գազամատակարարումը Արցախում։
Դիտվել է 11021անգամ
Վերջին լուրեր