20 / Դեկտեմբեր / 2022 : 10-14

Ադրբեջանը կրակել է Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ


Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:

ՊՆ-ից Yelaket.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 20-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Դիտվել է 32498անգամ
Վերջին լուրեր