Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Դեկտեմբեր / 2022 : 13-43

Հասարակական կարծիքը ստեղծագործողին ստիպում է ավելի կատարյալ դարձնել հաջորդ ստեղծագործությունը

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասան Արա Գևորգյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը հասարակական կարծիքի, բեկումնային դերի, թատրոնի մոգականության և երազանքի թատրոնի մասին:


-Ինչու՞մն է թատրոնի մոգական ուժը:

-Իր մոգականության մեջ:

-Ո՞րն է դերասանի ամենամեծ արժանիքը:

-Ներկայացնել իր կերպարի մարդկային ոգու ճշմարիտ հույզերը։

-Ո՞ր դերն է բեկումնային եղել Ձեր համար:

-Անտոն Պավլովիչ Չեխովի « Ծխախոտի վնասի մասին» մոնոներկայացման մեջ Նյուխինի կերպարը։

-Որքանո՞վ է կարևոր արտիստի համար հասարակական կարծիքը:

-Հասարակական կարծիքը ստեղծագործողին ստիպում է ավելի կատարյալ դարձնել հաջորդ ստեղծագործությունը։

-Եղե՞լ են իրավիճակներ, երբ «հանձնվել եք» ճակատագրին:

-Իմ կարծիքով մենք՝ բոլորս, մեր ծնվելուց հետո «հանձնվել ենք» ճակատագրին։
-Ինչպիսի՞ն է գեղեցկության Ձեր բնորոշումը:

-Այն, որ այս կյանքում ստիպում է երկար ապրել։

-Տղամարդու սերը իր բնավորության հայելի՞ն է:

-Ընդհանրապես մարդ արարածի բոլոր զգացմունքները համարվում են բնավորության հայելին։
-Համամիտ եք, որ տխուր պատմություններն են լավ գրական երկեր դառնում:

-Ոչ միայն տխուր պատմությունները։

-Ո՞ր ֆիլմի հերոսին կնմանեցնեիք Ձեզ:

-Իմ ֆիլմի։

-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել Ձեր երազանքի թատրոնը տարիներ անց...

-Հարուստ՝ թե' նյութապես, և թե' իր գեղագիտությամբ։
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 24167անգամ
Վերջին լուրեր