23 / Դեկտեմբեր / 2022 : 10-12

Այս գիշեր Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ. ՊՆ


Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից Yelaket.am-ին հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ:
Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Դիտվել է 18024անգամ
Վերջին լուրեր