Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է

Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
«Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Արցախի Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։

Ըստ մեր հարցումների՝ արցախցիների հավանական թեկնածուն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանն է։
«Առհասարակ, հայերի համար, կապ չունի որտեղ բնակվող՝ Արցախում, թե Հայաստանում, առաջնային է արցախյան հարցը։ Որի լուծման ամենախաղաղ և համոզիչ տարբերակն առաջարկում է հենց այս նախագահի թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանը»,-Yelaket.am-ի արցախյան թղթակցի հարցին՝ իր հավանական հաղթող թեկնածուի մասին, այսպես է պատասխանում արցախցի պապիկը։

Մեկ այլ Արցախի բնակիչ էլ ընդգծեց, որ կընտրի այն թեկնածուին, ով ճիշտ ու ամուր կպահի Արցախ-Հայաստան կապը ու ճիշտ կաշխատի Հայաստանի իշխանությունների հետ։
«Այդ երկուսին առանձնացնելը, հարաբերությունները սրելը, լավ բանի չի հանգեցնելու, դրա համար էլ ընտրելու եմ այն թեկնածուին, ով խոստումնալից է այդ կապի հարցում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը համոզված է, որ Արցախի խնդրի հարցում իրենց և ՀՀ իշխանությունների պատկերացումները նույնական են. կարգավորման լավագույն երաշխիք կարող է դառնալ Արցախի վերադարձը բանակցային սեղան:
Այս մասին նա ընդգծել է իր բազմաթիվ ելույթներում։
