19 / Մայիս / 2020 : 09-51

 «Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժություններ»․ Ռազմագետ 

 

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանում այսօր մեկնարկել են հրթիռահրետանային զորքերի ներգրավմամբ լայնածավալ հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք կտևեն մինչև մայիսի 22-ը՝ ներառյալ: Այսօր վաղ առավոտից իրենց մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել զինտեխնիկան, և ուղևորվել դեպի ժամանակավոր տեղակայման վայրեր: Այս զորավարժություններին մասնակցում է նաև Նախիջևանի կայազորն՝ իր հրթիռահրետանային զորքերով՝ հենց Նախիջևանի տարածքում»:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 25601անգամ
Վերջին լուրեր