19 / Մայիս / 2020 : 11-00

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 218-ով՝ հասնելով 5041-ի

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը մեր երկրում
 

Մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 43041 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 218 նոր դեպք և 145 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 74 (կին), 56 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Առողջապահության նախարարություն

Դիտվել է 15650անգամ
Վերջին լուրեր