08 / Փետրվար / 2023 : 18-00
Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը
Փետրվարի 7-ին ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվեց խաղարկության մրցանակի` Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթող կտրոնը` 14622:
Խաղարկությանը մասնակցելու համար Ամերիաբանկի հաճախորդները պետք է Google Pay-ին կցված իրենց Visa քարտերով կատարեին նվազագույնը 7000 ՀՀ դրամի գործարք և լինեին MyAmeria-ի օգտատեր: Արդյունքում խաղարկությանը մասնակցեց մոտ 20.000 կտրոն:
«Ամերիաբանկի արշավն իրենից ներկայացնում էր տեխնոլոգիական նորարարությունների հիանալի սիմբիոզ: Մի կողմից դա Բանկի նոր բջջային հավելվածի, մյուս կողմից` արագ և հուսալի վճարման մեթոդի հանրայնացումն էր:
Այդ պատճառով, բնականաբար, այն շատ էր տարբերվում շուկայում իրականացվող մյուս արշավներից»,- ասում է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:
«2023-ին ևս բազմաթիվ անակնկալներ են սպասվում մեր հաճախորդներին, մասնավորապես MyAmeria-ի մեր սիրելի օգտատերերին, այնպես որ սպասեք մեր նոր պրոդուկտներին, որոնք որ շատ շուտով կազդարարենք ձեզ համար»,- նշում է Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:
Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավի մանրամասները` տեսանյութում:
Դիտվել է
12728անգամ
Դիտեք նաև
08 / Փետրվար / 2023
Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը
Փետրվարի 7-ին ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ...
29 / Դեկտեմբեր / 2022
Արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում. «Եռակի լավագույն» Ամերիաբանկի նոր մրցանակը
Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը...
07 / Փետրվար / 2023
Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում
Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում: Նշված ժամանակահատվածում վարկավորվել է կանաչ վարկերի չափանիշներին...
08 / Ապրիլ / 2026
Հայէկոնոմբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը 20 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր են կնքել
Հայէկոնոմբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԾԱԶԲ) ստորագրել են 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային նոր համաձայնագիր՝ խորացնելով իրենց բազմամյա համագործակցությունը: Ներգրավված միջոցներն ուղղվելու են...
07 / Ապրիլ / 2026
Բիզնեսի զարգացումը Լոռու մարզում. Հայէկոնոմբանկը մասնակցել է ՀԲՄ համաժողովին
Հայէկոնոմբանկը Վանաձորում մասնակցեց Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով մարզային...
06 / Ապրիլ / 2026
Meta-ն կստեղծի մարդկանց «թվային երկվորյակներ». Մարկ Ցուկերբերգը հեղափոխում է կորպորատիվ...
Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախաձեռնել է կորպորատիվ կառավարման արմատական վերափոխում՝ ներդնելով անձնական արհեստական բանականությամբ աշխատող գործակալ։ The Wall Street Journal-ի...
08 / Ապրիլ / 2026
Google-ի նոր հավելվածը. AI Edge Eloquent-ը կսովորեցնի ձեզ ճիշտ խոսել
Google-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր՝ Google AI Edge Eloquent հավելվածը, որը հավակնում է դառնալ iOS էկոհամակարգում ձայնային տառադարձման (transcription) նոր ստանդարտը։ Այս գործիքը ստեղծված է...


