Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մարտ / 2023 : 12-46

Սերը երբեմն պարտվում է կենցաղին...Մարիամ Ղազանչյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Մարիամ Ղազանչյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը ամենատպավորիչ ներկայացման, թատրոնի , սիրո և մարդկային հարաբերությունների մասին:


-Դերասանուհի լինելը կոչու՞մ է, թե՞ կենսակերպ:

-Մասնագիտություն:

-Դուք տարբեր անվանակարգերում արժանացել եք մրցանակների: Ի՞նչ է տալիս
արտիստին տարատեսակ մրցույթներին ու փառատոներին մասնակցելը:

-Մրցույթների երբեք չեմ մասնակցել, իսկ մրցանակներ ունեցել եմ թե՛ Հայաստանում, թե՛ տարբեր միջազգային փառատոններում, բայց ես այն կարծիքին եմ, որ մրցանակը չէ, որ պիտի որակավորի դերասանին, մրցանակը տրվում է տվյալ դերակատարման համար:

-Ո՞րն է լավ դերասանի գլխավոր արժանիքը:
-Պրոֆեսիոնալիզմը:

-Ո՞րն է Ձեր դիտած ամենատպավորիչ ներկայացումը:
-Մի քանիսն են, կդժվարանամ պատասխանել:

-Ի՞նչ է տալիս թատրոնը հանդիսատեսին:
-Այն,ինչ հանդիսատեսը տալիս է թատրոնին:

-Բեմից պե՞տք է պատկառել:
-Ոչ, բայց չափի զգացումը գեղեցիկ է:

-Ի՞նչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ:
-Կին:
-Սերը պարտվու՞մ է կենցաղին:
-Երբեմն:

-Ի՞նչն է սիրո և ատելության արանքում:
-Տգիտությունը:

-Ի՞նչն է «սպանում» կնոջը:
-Հենց ինքը:

-Ի՞նչն է մարդկային հարաբերություններում ամենակարևորը:
-Հարգանքը:

-Ո՞րն է կյանքում Ձեր առաքելությունը:
-Սիրելը:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 93304անգամ
Վերջին լուրեր