11 / Ապրիլ / 2023 : 16-03
Հանցագործությունը սիրո պակասի հետևանք է. Սյունե Սևադան
Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հայ ժամանակակից գրող, բլոգեր Սյունե Սևադան, որը մեզ հետ կիսեց իր խոհերը գրողի կոչման, գեղարվեստական գործի ամենամեծ արժանիքի, գրողի կոչման, ընթերցասեր լինելու, կնոջ «քայքայվելու» և ճակատագրին «խաբելու» մասին:-Ինչո՞ւ Սյունե Սարգսյանը որոշեց հանրությանը ներկայանալ Սյունե Սևադա գրական անվամբ:
-Երկու պատճառով, մեկը՝ պարզունակ, մյուսն՝ ավելի «իմաստային»։ Պարզունակը՝ դոմեյնի համար «Սարգսյան» ազգանունը շատ երկար էր լինում, իսկ միայն անունովս կայք ունենալ չէի ուզում, այդպես որոշեցի որպես ազգանուն վերցնել սիրելի անուններիցս մեկը՝ ավելի կարճ ու կոկիկ դոմեյն ստանալու համար։ Իսկ ավելի լուրջ պատճառով, կարծում եմ՝ գրողն իր տեքստերում պետք է կարողանա «խաղալ» երկու սեռերի հետ էլ, չսահմանափակվելով միայն իր՝ բուն ու բնական սեռին, փորձելով ըստ անհրաժեշտության նաև մտնել հակառակ սեռի մաշկի տակ ու այն զգալ ինչպես իր սեփականը։ Սա էր նաև պատճառ, որ որոշեցի իմ գրական մի մասը «տղամարդացնել» ՝ տեքստային բալանսը նաև անվամբ ցույց տալու համար։
-Ո՞րն է գրողի կոչումը:
-Եթե անկեղծ՝ հատուկ կոչումների չեմ հավատում։ Գուցե ավելի մեղմ ձևակերպո՞ւմ գտնենք։ Բայց առհասարակ, կարծում եմ՝ գրողներն այն մարդիկ ենք, որոնք կարողանում են գրելու ընթացքում ստացած վայելքը փոխանցել ընթերցողներին՝ բառերի տեսքով, և մարդիկ են, որոնք փորձում են տարբեր դիտանկյուններ առաջարկել՝ այս կամ այն հարցի շուրջ։ Թե չէ՝ կոչումը ծանրացնող բառ է՝ բեռի նման, գրողը չպիտի կքի տարատեսակ «պիտի»-ների ու «կոչումների» տակ, իրեն աշխարհափոխ մեկը հորջորջի և չգնահատված հանճարի կեղծ դերը խաղա։ Գրողի միակ կոչումն աշխատանքը վայելելն է՝ ինչպես ցանկացած մասնագիտության դեպքում է։
-Ո՞րն է գեղարվեստական գործի ամենամեծ արժանիքը:
-Մտածողություն փոխելը, կամ գոնե՝ ընթերցելու ընթացքում կամ գիրքն ավարտելուց հետո մտածելը, վերլուծելը, կյանքի հետ զուգահեռներ անցկացնելը։ Ես, որպես ընթերցող, այսպես եմ հասկանում՝ արդյոք գիրքն իմն էր ու սիրեցի այն։ Պիտի իրական կյանքում պատահած ինչ-որ դետալներ հիշեցնեն գրքի հերոսին, կամ ինչ-որ հարմար առիթի առաջինը գրքից եկած համեմատությունը մտքիս գա։
-Գրողը պե՞տք է մոլի ընթերցասեր լինի:
-Ցանկալի է, բայց՝ պարտադիր չէ՝ հատկապես, եթե հասնում է մոլագարության։ Ընթերցող-գրող շղթայում մի վտանգ կա՝ կարող ես շատ տարվել կարդացածովդ ու քեզնից անկախ կրկնօրինակել գրողին։ Դրա համար, ինչպես ամեն տեղ, բալանսն ամենակարևորն է։ Բայց նաև չմոռանանք, որ լավ գրելու համար ուղղակի պարտադիր է շատ կարդալ, առանց դրա հնարավոր չէ։
-Մարդու ո՞ր հատկանիշն եք առավել կարևորում՝ խելացի՞, թե՞ զարգացած լինելը:
-Իմ դեպքում այս երկուսը հոմանիշներ են։ Բնական, առանց ձևականությունների խելացիությունը ենթադրում է նաև զարգացվածություն, որովհետև խելացի մարդիկ միշտ առաջադեմ են, պրպտող, նորարարություն փնտրող ու գտնող։ Մարդու մեջ կարևորում եմ հենց այդ ձգտումը՝ սովորելու, փորձելու, փոխելու ու փոխվելու։
-Արդյոք ինքնակենսագրական տարր կա «Աղի թեյ» վեպում:
-Որոշ չափով՝ այո։ Ինքս ինձ քանդել-հավաքելու մասնագետ եմ։ Կարող եմ ինձ կործանել մինչև վերջ, ու հենց թվա՝ վրաս խաչ քաշելու ժամանակն է, ինքս ինձ արագ այրեմ ու վերածնվեմ մոխիրներից. հաստատ մեր տոհմում ֆենիքսներ են եղել։ Նենէի նման չեմ վախենում իրականությանն իր անունով կոչել, Ալեքսի նման ձգտող եմ ու չվհատվող, Վանի պես սխալներս ընդունող եմ, երբեմն էլ Իդայի պես կարող եմ տարվել մի գործով այնքան, որ այն ինձ սկսի ոչնչացնել...
Պատահում է։ Տեքստերում միշտ էլ քեզնից մի մասնիկ կա։ Բայց միայն՝ մի մասնիկ, եթե այն ամբողջովին քո մասին է, դա արդեն գեղարվեստական գրականություն չէ։
- «Աղի թեյ»-ում Նենէն յուրօրինակ կերպար է՝ խոցելի , բարդույթներով լի, բայց և ուժեղ: Հետաքրքիր է, կերպարն ունի՞ նախատիպ:
-Որպես այդպիսին՝ ուղիղ նախատիպ չունի, բայց այստեղից-այնտեղից հավաքվել է՝ ինձնից, ընկերուհիներիցս, պատահական զրույցներից։ Կարճ՝ կանանց հետ շփումներից, նրանց խոցելի գծերը տեսնելուց-շոշափելուց հետո։
-Ե՞րբ է կինը սկսում «քայքայվել»:
-Երբ մոռանում է՝ աշխարհն իր շուրջ պտտեցնել ու տարրալուծվում է դիմացինի, սովորաբար՝ տղամարդու մեջ։ Կանայք քայքայվում են, երբ սկսում են դավաճանել իրենք իրենց՝ երազանքները, նպատակները, տեսակն ու բնավորությունը, և սկսում են փոխվել ու հարմարվել հարկադրաբար՝ ինչ-որ իրավիճակին կամ ինչ-որ մեկին դուր գալու համար։
-Կարծում եք հնարավո՞ր է ճակատագրին«խաբել»:
-Չէ, որովհետև ճակատագիրն ընկեր է։ Եթե ընկերոջդ խաբում ես՝ ընկե՞ր ես։ Չէ, չես։ Դրա համար էլ պետք է հետը անկեղծ լինել, վստահել ու հետն անկեղծ լինել. շատ ավելին կստանաս, քան եթե խաբեիր։
-Համամի՞տ եք, որ մարդու լավագույն մասը նրա երազանքներն են:
-Ինձ դուր է գալիս այս միտքը։ Բայց ցավոք, երբեմն երազանքները կարող են կործանել մարդուն՝ եթե այդպես էլ մնան օդում ու դրանց համար ոչինչ չարվի։ Եկեք մի քիչ փոխենք ու ասենք՝ մարդու լավագույն մասը նրա այն երազանքներն են, որոնց համար նա աշխատում է, որ հասնի։
-Ինչի՞ հետևանք է հանցագործությունը:
-Սիրո պակասի, լսված չլինելու ու ...կրկին, սիրո պակասի։
-Եվ վերջում՝ կարծում եք յուրաքանչյուրն է տանում իր բաժին «Աղի թեյը»...
-Այո, մենք բոլորս ունենք դժվարություններ, որոնք հաղթահարում ենք՝ ամեն օր, կամ էլ ժամանակ առ ժամանակ։ Կյանքի բնական ընթացք է, պետք է չվախենալ, հասկանալ, որ միշտ ավելի ուժեղ ենք խնդիրները, «խմել աղի թեյն» ու անցնել առաջ։ Խնդիրները լուծել է պետք, Նենէի ասած՝ լուծելն է լուծումը, ընդամենը սա է, որ կա։
Դիտվել է
40486անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...