13 / Մայիս / 2023 : 11-23

Սերն է երջանկացնում կնոջը...Գրիգոր Խաչատրյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասան, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը ամուր ընկերության, առաջին սիրո, ոգեշնչման աղբյուրի և կանացի երջանկության մասին:
-Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ թատրոնում խաղալը,թե՞ բեմադրությամբ զբաղվելը:
-Բեմադրություն անելը:

-Դուք ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության մրցանակակիր եք եղել: Արդյոք պարտավորեցնող են արտիստին տրվող մրցանակները:
-Պարտավորեցնող և մոտիվացնող է,երբ երիտասարդ ես:Իսկ երբ մասնագիտությունը դառնում է կյանքիդ ուղին,դրա կարիքը էլ չես ունենում:

-Ո՞վ է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Գրականությունը,երաժշտությունը,կերպարվեստը,և իհարկե,դերասանախումբը:
-Թատրոնը մի՞շտ է հուզական գնահատականներ սիրում:
-Իհարկե:Բայց լավ կլիներ գնահատվեր իր անսպասելիության և ինտելեկտի համար:

-Ի՞նչ հատկանիշներով օժտված մարդու հետ չեք աշխատի:
-Տկարամիտ...

-Հավատու՞մ եք ամուր ընկերությանը, ընկերների հարցում կյանքը շռա՞յլ է գտնվել Ձեր նկատմամբ:
-Ես ինձ համարում եմ հարուստ մարդ,որովհետև լավ ընկերներ ունեմ:Ամենամեծ ձեռքբերումն եմ համարում յուրաքանչյուր մարդու կյանքում:Իսկ կյանքը երբեք ոչ մեկի հանդեպ շռայլ չի լինում:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է երջանկացնում կնոջը:
-Սերը:Կնոջ կյանքում ,բացի սիրուց, ուրիշ ոչինչ գոյություն չունի:
- Առաջին սերը միշտ կու՞տ է գնում:
Երևի...

-Ինչպիսի՞ վերնագիր կունենա Ձեր մասին պատմող ֆիլմը:
-«Ճանապարհ»:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 24739անգամ
Վերջին լուրեր