Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մայիս / 2023 : 19-03

Դիմահարդարման բոլոր գաղտնիքիներն ու տեխնիկաները Ալինա Սարգսյանի գրքում


Ինչպե՞ս առաջացավ գիրք գրելու գաղափարը:

- 2018 թ էր որոշեցի աշակերտներիս համար տեղեկատվական գրքույկ պատրաստել ոչ շատ մեծ ծավալների, այնուհետև, երբ սկսեցի հասկացա որ բազում թեմաներ կան որոնց մասին ևս կցանկանամ խոսել և ինչու ոչ այն կլինի իր տեսակի մեջ առաջինը և ավելի լայն տարածում կունենա: Կօգնի շատ աղջիկներին մատչելի տարբերակով սովորել շատ ավելին`քան սովորում են դասընթացների ժամանակ: Քանի որ ի սկզբանե նպատակս անկեզծ լինելն է տալով իմ տարիների գիտելիքներն ու փորձը, այս գրքում բացել եմ դիմահարդարման բոլոր գաղտնիքները:
Որքա՞ն ժամանակում գրեցիք գիրքը և արդյո՞ք ձեր խիտ գրաֆիկի հետ հասցնում էիք:

- Այն խլեց ինձնից 5 տարի, մեծ մասը գրել եմ քովիդի ընթացքում, սոցկայքերից գրեթե չէի օգտվում և 2 ամիսվա ընթացքում, ամեն օր գրում էի մինչ գիշերը ժամը 5 - ը, այնուհետև աշխատանքիս հետ մեկտեղ սկսեցի քիչ աշխատել գրքի վրա, երբ մտածում էի վերջը մոտ է, հայտնվում էր մեծ թեմա, որի մասին մանրամասն չէի խոսել, և քանի որ այդքան սպասել էի պետք է ամեն ինչ իդեալական լիներ: Մոտ 2 տարի դադար տալուց հետո որոշեցի, որ էլ չեմ ցանկանում սպասել և ամբողջ ներուժս դրեցի հնարավորինս շուտ ավարտելու համար:
Ցանկացողները ինչպե՞ս կարող են ձեռք բերել գիրքը և ի՞նչ արժեքով:

- Կա երկու տարբերակ օնլայն և տպագրված: Օնլայն տարբերակի համար հարկավոր է ունենալ Google Drive ծրագիրը և վճարել 5000 դրամ: Տպագրված տարբերակի արժեքը առայժմ 15000 դրամ է, այնուհետև կդառնա 20000 դրամ:
Այլ երկրներից ևս կարող են կատարել պատվերներ, որի դեպքում կավելանա առաքման գումարը:

Պատվիրել կարող եք զանգահարելով 096774772 կամ գրել իմ ինստագրամյան էջին@makeupalina_
Դիտվել է 17354անգամ
Վերջին լուրեր