20 / Մայիս / 2020 : 14-04

’’Ամերիկայի Ձայն’’-ին Թրամփի քննադատությունն ապացուցում է, որ ԱՄՆ-ից ֆինանսավորվող լուրերը չի նշանակում ԱՄՆ-ի կողմից հավանության արժանացած
 

‘’Ամերիկայի Ձայն’’-ի ղեկավարի կողմից կայացված որոշումը եղել չափազանց անսովոր ու կարեւոր, որն անհնար է անտեսելը

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրականացված հարձակումներից տասն օր անց, որոնց արդյունքում զոհվեցին 2977 ամերիկացիներ եւ մեծ թվով մարդիկ ստացան մարմնական վնասվածքներ, Աֆղանստանում Օսամա բին Լադենի ամենամոտ դաշնակից Մուլլահ Օմարը բացառիկ հարցազրույց տվեց ‘’Ամերիկայի Ձայն’’-ի Աֆղանական ծառայությանը:

Այդ տարիներին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրենի պաշտոնակատար Միրնա Ուիթվորթը երկու լրագրողների հանձնարարեց հեռախոսով հարցազրույց անցկացնել Թալիբանի ծպտյալ առաջնորդի հետ, որն Աֆղանստանում ապաստան էր տվել սեպտեմբերյան հարձակումների կազմակերպիչ բին Լադենին:

Բուշի վարչակազմի պաշտոնատար անձինք շուտով տեղեկացան, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պատրաստում էր հաղորդում այդ մասին: Ուիթվորթին զանգահարեցին Պետդեպարտամենտից ու հայտնեցին, որ ‘’քաղաքական ինքնասպանություն’’ կգործի, եթե նա հեռարձակի Օմարի հարցազրույցը:

Եթե Բուշի վարչակազմը ‘’հարգում էր օբյեկտիվ հաղորդումներ պատրաստելու գործակալության իրավունքը’’, ապա պաշտոնատար այլ անձինք չէին ցանկանում, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ն ‘’աներ քայլեր, որոնք կբխեին թշնամու շահերից: Այս խոսքերը Պետդեպարտամենտի նախկին խոսնակ Ռիչարդ Բաուչերինն են:

 

ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող ‘’Ամերիկայի Ձայն’’-ը հեռարձակվում է 40 լեզուներով` ամեն շաբաթ հասնելով 280 միլիոն մարդկանց: Այն ունի հպարտ մի պատմություն, որը սկսվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից եւ ունի մանդատ Կոնգրեսից այն մասին, որ պիտի հեռարձակի անկողմնակալ ու բազմակարծիք լուրեր:

Սակայն Սպիտակ տան ու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի միջեւ լարվածությունը սովորական երեւույթ է դարձել արդեն մի քանի տասնամյակ: Դա մեծապես պայմանավորված է դաշնային կառավարության զանգվածային բյուրոկրատական համակարգի տակ գործող այս լրատվական գործակալության յուրօրինակության եւ կիսանկախության հանգամանքներով:

Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ ամիս միացավ նախկին այն մի քանի նախագահներին, որոնք խնդիրներ են ունեցել` կապված ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հաղորդումների հետ: Սակայն այս անգամ հակասություններն աննախադեպ սուր են ու կարծր:


‘’Եթե լսեք, թե ինչեր են դուրս գալիս ‘’Ամերիկայի Ձայն’’-ից, կհասկանաք, որ զզվելի է: Այն, ինչ նրանք ասում են, զզվանք է մեր երկրի հանդեպ’’, Վարդերի պուրակում ապրիլի 15-ին ասել է Թրամփը կորոնավիրուսի հարցով անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Թրամփի բողոքն իրականում երկու ուղղություն ուներ. Առաջին. որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ն իր հաղորդումներում կիրառել է կորոնավիրուսի վարակի ու Չինաստանում մահացությունների մասին Չինաստանի կառավարությունի՛ց ստացված տեղեկությունները: Մեղադրանք, որը լրատվական այս գործակալությունը խստորեն վիճարկում է:

Եվ երկրորդ. որ նախագահը զայրացած է, որ արդեն երկու տարի է չի կարողանում փոխել ‘’Ամերիկայի Ձայն’’-ի մայր կազմակերպության` ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալության ղեկավարին, Սենատում դեմորատների կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով:

 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե ինքը չունի վերահսկողություն պետական այս լրատվամիջոցի նկատմամբ, որը պիտի արտահայտեր իր եւ իր աջակիցների տեսակետները: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին էլ Թրամփն առաջարկել էր, որ ԱՄՆ-ը հիմնի լրատվական մի գլոբալ ցանց, հակակշիռ դառնալու համար ՍիԷնԷն-ի, իր խոսքերով ասած, ‘’անարդար’’ եւ ‘’կեղծ’’ հաղորդումների նկատմամբ, եւ ցույց տալու աշխարհին, թե որքան ‘’հզոր’’ է այս երկիրը:

Եվ այսպես, Մուլլահ Օմարի հետ հարցազրույցը եւ մի շարք այլ օրինակներ ցույց են տալիս, որ Թրամփն ‘’Ամերիկայի Ձայն’’-ին քննադատող միակ նախագահը չէ: Եվ դա այն պատճառով, որ չնայած լրատվական այս կազմակերպությունը սովորաբար վերահսկվում է Սպիտակ տան նշանակած անձանց կողմից, այս գործակալության լրագրողներից օրենքով է պահանջվում լինել անկողմնակալ:

 

Կառավարության հաղորդումները խմբագրելու էվոլյուցիան

Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը մերժել են նախագահի կողմից հեռուստատեսությամբ հնչեցված քննադատություններին, ինչպես նաեւ չինական քարոզչություն տանելու մասին մեղադրանքներին պատասխան տալու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի խնդրանքը:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի տնօրեն Ամանդա Բենեթը հերքել է մեղդրանքները ու հայտարարել, որ գործակալությունը ‘’ձգտում է պատրաստել արդարամիտ, փաստերի վրա հիմնված այնպիսի հաղորդումներ, որոնք զարկ չեն տալիս որեւէ մեկի ուղերձներին’’:

Եվ իրոք, ‘’Ամերիկայի Ձայն’’-ը 20 անգամ հերքել է Չինաստանից ստացված ապատեղեկատվությունը: Այս մասին է հաղորդում մամուլի պաշտպան Լրագրողների կոմիտե կազմակերպությունը:

Նացիստական քարոզչության դեմ անաչառ լուրերի միջոցով պայքարելու նպատակով 1942 թվականին հիմնադրվելուց հետո, իր գոյության առաջին տասնամյակների ընթացքում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի հաղորդումները պիտի նախապես արժանանային կառավարության հավանությանը:

Քենեդիի ժամանակաշրջանի Կուբայի հրթիռային ճգնաժամի ընթացքում էլ` 1962 թվականին ‘’Ամերիկայի Ձայն’’-ը ‘’գործում էր կառավարության վերահսկողության ներքո’’, ասում է Հարավային Կալիֆորնիայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Նիքոլաս Քալը, որը նաեւ ‘’Սառը պատերազմը եւ Միացյալ Նահանգների տեղեկատվական գործակալությունը’’ գրքի հեղինակն է:

Նրա խոսքերով, ‘’վարչակազմը ներկայացնող մի պաշտոնյա էր ուղարկվում ‘’Ամերիկայի Ձայն’’, եւ բոլոր հաղորդումները6 մինչեւ եթերը պիտի արժանանային նրա հավանությանը:

Այս մոտեցումը վերացավ Ուոթերգեյթի սկանդալի ժամանակ, որի արդյունքում էր 1974 թվականին հրաժարական ներկայացրել նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Ինչպես Քալն է պատմում, ‘’Ամերիկայի Ձայն’’-ի լրագրողների այն պնդումները, որ տալու են նախագահի հետաքննության մասին ամբողջ պատկերը, արժանացավ ԱՄՆ-ի Տեղեկատվության գործակալության ընդդիմությանը, երբ վերջինիս պաշտոնատար անձինք ցանկանում էին ներկայացնել ավելի դրական պատկեր:

Լրագրողները ցանկանում էին Ուոթերգեյթը վերածել ‘’եթերային քննադատական մի դասընթացի, ինչը ցույց է տալիս, որ Ամերիկայի հզորությունը կախված չէ երբեք սխալներ չգործող նախագահից, այլ`այդ սխալը լսումների արդյունքում ուղղելու Կոնգրեսի կարողությունից’’, ասել է Քալը: Այս հարցում ի վերջո կայացվել էր փոխզիջում այն մասին, որ ամեն անգամ նախագահի մասին բացասական թեմայով որեւէ հաղորդում ներկայացվելու դեպքում, պետք է ներկայացվեր նաեւ դրական բովանդակությամբ հաղորդում:

‘’Դրա արդյունքում հաղորդումները ստացան տարօրինակ բնույթ’’, ասում է Քալն ու ավելացնում. ‘’Հաղորդումներում պատմում էին, որ նախագահը համարվում է Ուոթերգեյթի ճգնաժամի դավադրության կողմնակի հանցակից, մյուս կողմից եթեր էին արձակվում հաղորդումներ այն մասին, որ տիկին Նիկքսոնը նոր դպրոց է բացել մայրաքաղաք Վաշինգտոնում’’:

 

Լրատվական գործակալությանն արգելվում է ցուցաբերել կողմնակալություն

Կոնգրեսն ու ‘’Ամերիկայի Ձայն’’-ի ղեկավարությունը 1976 թվականին եկան այն եզրահանգման, որ գործակալությունը պետք է ունենա խմբագրական հստակ մանդատ` ապահովելու համար, որ արտասահմանյան իր լսարանի շրջանում պահպանի վստահելիություն: Կոնգրեսը կազմեց ‘’Ամերիկայի Ձայն’’-ի կանոնադրությունը, որտեղ ասված է, որ ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պետք է հրապարակի ճշգրիտ տեղեկություններ, թողարկի հաղորդումներ, որոնք ներկայացնում են ամերիկյան հասարակության բոլոր կողմերը, ներկայացնի Ամերիկայի քաղաքականության շուրջ հստակ բացատրություններ ու քննարկումներ:

Միացյալ Նահանգների երկարաժամկետ նպատակներն իրականացվում են ռադիոյի միջոցով աշխարհի ժողովուրդների հետ ուղիղ հաղորդակցվելու եղանակով: Գործուն դեր ունենալու համար ‘’Ամերիկայի Ձայն’’-ը պետք է գրավի ունկնդիրների ուշադրությունն ու հարգանքը: 

Դիտվել է 4302անգամ
Վերջին լուրեր