08 / Օգոստոս / 2023 : 16-19
-Հո՜ն է, տե՛ս, հայրիկ, մեր տունը սիրուն...
«ՄԵՐ ՏՈՒՆԸ» | ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ
Ամէն իրիկուն, պտոյտէն դարձին,
Երբ կը մօտենանք մեր տան փողոցին,
Գառնուկի մը պէս որ կ'երթայ փարախ՝
Դուն թեւդ պարզած կ'աւետես ուրախ.
– Հո՜ն է, տե՛ս, հայրիկ, մեր տունը սիրուն...
Սիրտս կ'արիւնի թախիծով անհուն,
Բայց մունջ է լեզուս, իմ անտուն իշխան.
Անտեղեակ հայու քու բախտիդ դաժան՝
Չես գիտեր դեռ դուն որ խրճիթ մ'անգամ
Չունիս շէնքերու շարքին մէջ փարթամ:
Այդ դրան սեմին, ուր կ'երգես անհոգ,
Այսօր իսկ յանկարծ կրնայ գալ իրօք
Մարդ մը մեծազօր եւ իբրեւ տանտէր՝
Կրնայ մեր գլխուն արձակել շանթեր
Ու խլել ձեռքէդ բոյնդ սիրասուն:
Ժպիտով օծուն ո՜վ ողբերգութիւն...
Ինչպէ՜ս պատմել քեզ որ չունինք մենք տուն,
Որ մեր հայրենի երդիքը զուարթ
Մարդիկ բարբարոս ըրին քարուքանդ
Գիւղի մը դալար բարտիներուն տակ...
Դուն, տղա՛ս, մեր տան ճրագը միակ,
Ես կը հաւատա՛մ որ պիտի կանգնես,
Սասունցի անյաղթ նոր Դաւիթ մ'ինչպէս,
Օճախդ աւեր մեր հողին վրան
Եւ թեւդ պարզած ըսես յաղթական.
– Հո՜ն է, տե՛ս, հայրիկ, մեր տունը սիրուն...
Author's cover photo
Ամսաթիվ 08 / Օգոստոս / 2023 : 16-19
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 10135անգամ
Վերջին լուրեր