Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Նոյեմբեր / 2023 : 13-54

Հիմա ուրախանում եմ որդուս հաջողություններով... Մերի Հովհաննիսյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, առաջատար մենակատար Մերի Հովհաննիսյանը, որը մեզ հետ զրույցում իր խոհերը կիսեց մասնագիտության, սիրո, ատելության և նվիրական երազանքի մասին:

-Ո՞րն է պարի Ձեր բնորոշումը:
-Պարն ինձ համար ներքին զգացողություն է՝արտահայտված շարժումներով և պլաստիկայի միջոցով:

-Մասնագիտությունը փոխե՞լ է Ձեր ներաշխարհը:
-Այն, ինչ կար իմ մեջ, ավելի զարգացրել և գունավորել է:
-Կազմվածքը պահպանելու համար հետևո՞ւմ եք որոշակի սննդակարգի:
-Միանշանակ, միշտ հետևում եմ:Միայն,երբ շատ է զբաղվածությունս, ներկայացումները, այդ ժամանակ ինձ թույլ եմ տալիս դուրս գալ գրաֆիկից:

-Ինչերի՞ց եք զրկվել հանուն մասնագիտության:
-Զրկանքները շատ-շատ են,և մինչ այսօր ինձ զրկում, եմ շատ բաներից՝քիչ ուտել,մանուկ ժամանակ բակում խաղեր չխաղալ(օրինակ՝գնդակ),երկար չքայլել, հյուր չգնալ, եթե հաջորդ օրը ներկայացում ունեմ...
-Ո՞ր կերպարն է ավելի հոգեհարազատ Ձեզ:
-Փորձում եմ ամեն կերպարի մեջ էլ գտնել ինձ հոգեհարազատ մի ճյուղ, բայց կոնկրետ հիմա «Սպարտակ»-ում Էգինայի կերպարում եմ, իսկ «Դիմակահանդես»-ում՝ Նինայի:

-Մի՞շտ են սերն ու ատելությունը նույն նժարին դրված:
-Այո՛, որքան սեր կարող է լինել, այդքան էլ՝ ատելություն:
-Սե՞րն էլ ունի իրեն բնորոշ դիմագիծն ու ժպիտը:
-Սիրով լցված ժպիտը տարբերվում է աչքերի փայլով:

-Ե՞րբ է կինը սկսում «քայքայվել»:
-Կարծում եմ՝ անհաջող ընտանիքում չգնահատված լինելով:
-Որքանո՞վ է կարևոր արտիստի համար ընթերցանությունը:
-Ընդհանրապես ընթերցանությունը շատ կարևոր է,իսկ արվեստում պարտադիր է, որպեսզի կարողանաս կիրթ ներկայացնել այն, ինչ ուզում ես ասել պարի միջոցով:

- Ձեր ընթերցած վերջին գրքերը...
-Джоджо Мойес «До встречи с тобой», « После тебя»:
-Ի՞նչն է Ձեզ այսօր անչափ ուրախացնում:
-Հիմա ուրախանում եմ որդուս հաջողություններով:

-Իսկ ի՞նչն է տխրեցնում:
-Տխրեցնում է անարդարությունը:
-Ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը:
-Երազանքներ շատ ունեմ, բայց ամենակարևորն այն է ինձ համար, որ այդ երազանքները կատարվեն իմ երկրում:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 74416անգամ
Վերջին լուրեր