13 / Դեկտեմբեր / 2023 : 12-48

Դերասանին խճճում է էգոիզմը և փառասիրության մոլուցքը. Լուսինե Արշակյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի հյուրն է դերասանուհի Լուսինե Արշակյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը թատրոնի, կինոյի, կերտած կերպարների և դասական գրողների մասին:


_Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ թատրոնը, թե՞ կինոն։
-Եվ թատրոնը, և կինոն, երկուսն էլ ինձ համար հոգեհարազատ են, սակայն առաջնայինը նախնտրում եմ թատրոնը, քանզի այն ինձ համար էներգիայի և էմոցիաների անսպառ աղբյուր է, որն էլ զտում և հղկում է արտիստին։ Իսկ կինոն թեպետ գործում է բացակա իրականության հետ, սակայն ապահովում է բազմաթիվ լսարան։

-Ձեր կերտած ո՞ր կերպարն է ավելի հոգեհարազատ Ձեզ։
-Իմ կերտած բազմաթիվ դերերից ոչ մեկն էլ ինձ հոգեհարազատ չեն, ոչ էլ փորձել եմ նմանվել, այլապես կկորցնեի դեմքս և սկզբունքներս։
-Ի՞նչն է դերասանի մեջ ամենավատ գծերն արթնացնում։
-Քանի որ դերասանը կերտում է բազմաժանր դերեր, ուստի չափազանց կատարելագործված երևալու նպատակով փորձում է հնարավորինս ձուլվել կերպարին, և ո’չ ճիշտ մասնագիտական փորձառություն ցուցաբերելու հետևանքով, չկիրառելով չափի զգացողությունն ու չդրսևորելով ոչ պատասխանատու վարքագիծ, կորցնում է ինքնությունը, այդ իսկ պատճառով վնաս է հասցնում և’ իր անձին, և’ կերտած յուրաքանչյուր դերին։

-Դասական ո՞ր գրողների գործերն են այսօր արդիական։
-Հայ գրողներից ինձ համար միանշանակ հիմք է հանդիսանում, բոլոր ժամանակներին համահունչ մեծն Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը և այլք…
-Ինչի՞ համար են տրվում փորձությունները։
-Փորձությունը համբերություն է գործում։

-Ի՞նչն է խճճում դերասանին։
-Դերասանին խճճում է էգոիզմը և փառասիրության մոլուցքը։

-Ե՞րբ է սերը դառնում սովորական։
-Այն դեպքում, երբ սիրտը ցնծագին չի թռթռում։
-Պատերազմները սկսվու՞մ են սիրո պակասից։
-Իհարկե, որովհետև Սերը չի բարկանում։

-Ե՞րբ է անհատը ամուր «կառչում» կյանքից։
-Երբ արդեն կործանվում է։ Հետևաբար պետք է վարվել, մտածել և գործել ճիշտ ժամանակին։
-Ի՞նչը հավերժության բույր ունի։
-Աստծո Սերը…Հավիտենական կյանքը:

-Ի վերջո՝ ի՞նչ է ուզում կինը....
-Երեխա...





Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը...
Դիտվել է 24269անգամ
Վերջին լուրեր