10 / Հունվար / 2024 : 16-06

Սիրո վտանգավոր թշնամին մարդու ուղեղն է... Արման Մարգարյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հաղորդավար Արման Մարգարյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը գրական ստեղծագործությունների, հաղորդավարին բնորոշ հատկանիշների, գեղեցիկի և սիրո մասին:


-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի հաղորդավարը:

-Հաղորդավարը, բացի խոսքից ու տեսքից պետք է լինի կիրթ, կարդացած, կինո դիտած, երաժշտություն լսած, մի խոսքով պետք է լինի բազմակողմանիորեն զարգացած: Հյուրերը և թեմաները կարող են շատ տարբեր լինել և հաղորդավարը պետք է ամեն ինչից գոնե մի քիչ տեղեկացված լինի:

-Ո՞ր գրական ստեղծագործություններն են Ձեզ անսահման հուզում:

-Արդեն քիչ բան է առհասարակ հուզում ,վերջին տարիներին ավելի շատ կարդում եմ փիլիսոփայության հետ կապված հիմնականում ոչ գեղարվեստական գրքեր:
-Եթե մարդը վրեժի զգացում չունի, ուրեմն մարդ կոչվելու իրավունք չունի:

-Չգիտեմ դա ով է ասել, բայց համամիտ չեմ։ Վրեժի զգացումը դեստրուկտիվ երևույթ է, մարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա ներել:

-Ի՞նչն է սիրո վտանգավոր թշնամին:

-Մարդու ուղեղը, որը կարող է ամեն ինչ հորինել, որպեսզի փչացնի ամեն լավ բան։ Առհասարակ մեր ուղեղը հաճախ դառնում է մեր թշնամին։ Պետք է միշտ հիշել, որ ուղեղն է մերը,այլ ոչ մենք ուղեղինը:
-Պատմության առաջ յուրաքանչյո՞ւրն է պատասխանատու:

-Յուրաքանչյուրը պատասխանատու է միայն իր և իր հարազատների երջանկության համար, պատմության առաջ պատասխանատու են այն մարդիկ, ովքեր ընտրել են այդ ճանապարհը:Ես դա չեմ ընտրել:
-Ե՞րբ է աշխարհը գեղեցիկ:
-Երբ որ այն գեղեցիկ ես տեսնում:



Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 19853անգամ
Վերջին լուրեր