28 / Փետրվար / 2024 : 16-59

«Հեշտ է մեղադրել մեկին, ով անպաշտպան է»․ Ալբերտ Ներսիսյան

Կենդանիների հոգեբան և վարժեցնող Ալբերտ Ներսիսյանն իր տված հարցազրույցում խոսեց Սուրենավանի դեպքի մասին ՝ նշելով, որ միայն շան հարձակվելը չէր կարող դեպքի պատճառ հանդիսանալ։ Այլ նախադրյալներ ևս եղել են։
«Ինչ գործ ունի աղբանոցը դպրցի տարացքում և արդյո՞ք միայն շներն են այնտեղ վտանգ հանդիսանում աշակերտների և բնակիչների համար։»
«Նույնիսկ ամենավատ և ագրեսիվ վարքագծի տեր շներն իրենց արարքների համար մեղավոր չեն, մեղավոր են մարդիկ, ովքեր շներին էդպիսին են դարձնում։ Նույնիսկ երբ մարդիկ կրակում են շներին, հարվածի տակ ընկնում են միայն հավատարիմ և վստահող շները, որոնք չեն փաղչում։ Հեշտ է մեղադրել մեկին, ով անպաշտպան է։»
«Հայաստանում հասարակության մեջ կենդանասիրության վերաբերյալ կա ծայրահեղություն՝ կամ մարդիկ շատ են սիրում կենդանիներին, կամ չափից դուրս վատ են վերաբերվում նրանց հետ։ Ծնողները պետք է փոքրուց սովորեցնեն երեխաներին սիրել շներին։» «Մարդիկ չեն պակերացնում, թե շներն ինչպես են պաշտպանում իրենց և իրենց բնակավայրերը։ Բնակավայրերում մեկ զույգ առնետը տարեկան ունենում է 15.000 սերունդ, իսկ շները մեզ նրանցից պաշտպանում են։ Շները ուտելով մկներին բաժին հասնող կերը` կանխում են նրանց բարենպաստ պայմաններին հարմարվելը և բազմացումը։» «Շատ շատերս հիմա մարդկանց փոխարեն ամաչում ենք կենդանիների առաջ»։ - հարցազրույցի վերջում նշեց Ալբերտ Ներսիսյանը։
Դիտվել է 3456անգամ
Վերջին լուրեր