29 / Փետրվար / 2024 : 16-52
«Նրանք ուղղակի ազատ ժամանակ զբաղվում են հայրենասիրությամբ». Կարեն Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյանը Yelaket.am-ին տված հարցազրույցում խոսել է վերջին տարիներին Հայաստանում եղած քաղաքական և ռազմական փոփոխությունների, «Հայոց հզոր բանակ» ծրագրի գործունեության, ապագայի և ավելի հզոր հայրենիք ունենալու հեռանկարների մասին։ «Արդի ժամանակաշրջանում Արցախը միակ և եզակի հայաբնակ շրջանն էր, որտեղ արցախցին բնիկ էր, և այս արմատը կրկին վերականգնելու համար մեզ բարդ և տաժանակիր աշխատանք է սպասվում»։ «Մեր դաժան պատմությունը մեզ ստիպում է լինել հայրենատեր, որ մեր սերունդները հետո չլինեն հայրենազուրկ։ Ամեն դեպքում մենք դեռ պայքարում ենք, և քանի դեռ կա պայքար, կլինի նաև հաթանակ։ Իսկ եթե դադարում ես պայքարել նշանակում է՝ դու ամբողջությամբ պարտվել ես։» Անուշ Զոհրաբյանի հարցին, թե ինչպիսի փոփոխոթյուններ կան մեր երկրում 2020 թվականից հետո և արդյոք Հայաստանը հիմա ավելի հզոր է դարձրել, Կարեն Հովհաննիսյանը նշեց․ «Եթե հզորությունը դիտարկենք ռազմական տեսանկյունից, ապա մենք պիտի մեր հաջողությունները համեմատենք հակառակորդի հետ։ Եթե մենք գնում ենք որևէ զինտեխնիկա, դա դեռ չի նշանակում, որ մենք ուժեղանում ենք, քանի որ հզորությունը նախ և առաջ կախված է հակառակորդի համեմատ մեր ունեցած առավելություններից»։«Մեզնից յուրաքանչյուրը պետք է բարձրաձայնի մեր ունեցած հաջողությունների մասին թե՛ կռվի դաշտում, թե՛ գիտության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորները հոգեբանական աջակցություն ստանան, ինչը առաջնային նշանակություն ունի հաջողության հասնելու համար»։ Պատերազմից հետո Սփյուռքի աջակցության թուլացման վերաբերյալ Պարոն Հովհաննիսյանը նշեց․ «Սփյուրքից հիասթափության արձաքանքներ շատ ենք լսել, սակայն ես կարծում եմ, որ այդպիսի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ սխալ է։ Մենք տեր ենք մեև զինվորների և սպաների հաղթանակներին և մեր պատմությանը ու մեր անհաջողություններին ևս պիտի տեր լինենք, որպեսզի շարունակենք պայքարել։ Նրանք, ովքեր հիասթափվել են՝ հայրենասերներ չեն։ Նրանք ուղղակի ազատ ժամանակ զբաղվում են հայրենասիրությամբ։»
«Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակը ուղիղ կապ ունի նաև Հայաստանի Հանրապետության հետ, և մենք պետք է կարողանանք ճիշտ հռետորաբանությամբ շարժվել, մեզ տրված ժամանակը ռացիոնալ օգտագործել։ Եթե այս ժամանակը չօգտագործենք, էլի կորուստներ ենք ունենալու»։ Կարեն Հովհաննիսյանը, խոսելով «Հայոց հզոր բանակ» ծրագրի մասին, նշեց որ ծրագիրը ստեղծվել է դեռեևս 2016 թվականին, սակայն երկրորդ շունչ ստացել է 2020-ին․ «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Մենք ավելի քան երբևէ պիտի լինենք մեր հայրենիքի և բանակի կողքին։ «Հայոց հզոր բանակ» ծրագիրը բավականին մեծ օգնություն է ցուցաբերել մեր բանակին, որի վառ օրինակներից է մեր ծրագրի կողմից վերջին տարիներին բանակին հատկացրած մեծ քանակի զինտեխնիկան։ Ծրագրի իրագործման համար պետությունը ևս ցուցաբերում է ֆինանսական աջակցություն»։
«Երբ զենք զինամթերք մատակարարող կողմի հետ զինվորների կապը կտրվել է, նրանք, արագ կողմնորոշվելով, բահերն են վերցրել, որպես զենք օգտագործելու համար։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ սահմանին մեր զինվորները զենք չունեն և մեր բանակը տեխնիկայով ապահովված չէ»։ «5 կամ 10 տարի հետո ես Հայաստանը դեռևս պատկերացնում եմ պայքարի մեջ։ Թվում է, թե 10 տարին երկար ժամանակ է, սակայն մենք չենք գիտակցում, որ հիմա, ոչինչ չանելով, արդեն իսկ անիմաստ վատնում ենք այդ ժամանակը։ Եթե մենք մեր առջև նպատակ չդնենք այս տարիների ընթացքում մեր գիտությունը, տեխնիկան և մշակույթը զարգացնելու՝ մենք շարունկելու ենք մնալ պայքարի մեջ։ Սակայն այն սերունդը, երիտասարդությունը և գաղափարները, որոնք մենք հիմա ունենք, 10 տարի հետո մեզ կդառձնեն ավելի ազգային Հայաստան»։
Դիտվել է
6825անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...