29 / Փետրվար / 2024 : 16-52

«Նրանք ուղղակի ազատ ժամանակ զբաղվում են հայրենասիրությամբ». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը Yelaket.am-ին տված հարցազրույցում խոսել է վերջին տարիներին Հայաստանում եղած քաղաքական և ռազմական փոփոխությունների, «Հայոց հզոր բանակ» ծրագրի գործունեության, ապագայի և ավելի հզոր հայրենիք ունենալու հեռանկարների մասին։ «Արդի ժամանակաշրջանում Արցախը միակ և եզակի հայաբնակ շրջանն էր, որտեղ արցախցին բնիկ էր, և այս արմատը կրկին վերականգնելու համար մեզ բարդ և տաժանակիր աշխատանք է սպասվում»։ «Մեր դաժան պատմությունը մեզ ստիպում է լինել հայրենատեր, որ մեր սերունդները հետո չլինեն հայրենազուրկ։ Ամեն դեպքում մենք դեռ պայքարում ենք, և քանի դեռ կա պայքար, կլինի նաև հաթանակ։ Իսկ եթե դադարում ես պայքարել նշանակում է՝ դու ամբողջությամբ պարտվել ես։»
Անուշ Զոհրաբյանի հարցին, թե ինչպիսի փոփոխոթյուններ կան մեր երկրում 2020 թվականից հետո և արդյոք Հայաստանը հիմա ավելի հզոր է դարձրել, Կարեն Հովհաննիսյանը նշեց․ «Եթե հզորությունը դիտարկենք ռազմական տեսանկյունից, ապա մենք պիտի մեր հաջողությունները համեմատենք հակառակորդի հետ։ Եթե մենք գնում ենք որևէ զինտեխնիկա, դա դեռ չի նշանակում, որ մենք ուժեղանում ենք, քանի որ հզորությունը նախ և առաջ կախված է հակառակորդի համեմատ մեր ունեցած առավելություններից»։
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է բարձրաձայնի մեր ունեցած հաջողությունների մասին թե՛ կռվի դաշտում, թե՛ գիտության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորները հոգեբանական աջակցություն ստանան, ինչը առաջնային նշանակություն ունի հաջողության հասնելու համար»։
Պատերազմից հետո Սփյուռքի աջակցության թուլացման վերաբերյալ Պարոն Հովհաննիսյանը նշեց․ «Սփյուրքից հիասթափության արձաքանքներ շատ ենք լսել, սակայն ես կարծում եմ, որ այդպիսի վերաբերմունքը հայրենիքի հանդեպ սխալ է։ Մենք տեր ենք մեև զինվորների և սպաների հաղթանակներին և մեր պատմությանը ու մեր անհաջողություններին ևս պիտի տեր լինենք, որպեսզի շարունակենք պայքարել։ Նրանք, ովքեր հիասթափվել են՝ հայրենասերներ չեն։ Նրանք ուղղակի ազատ ժամանակ զբաղվում են հայրենասիրությամբ։»
«Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակը ուղիղ կապ ունի նաև Հայաստանի Հանրապետության հետ, և մենք պետք է կարողանանք ճիշտ հռետորաբանությամբ շարժվել, մեզ տրված ժամանակը ռացիոնալ օգտագործել։ Եթե այս ժամանակը չօգտագործենք, էլի կորուստներ ենք ունենալու»։
Կարեն Հովհաննիսյանը, խոսելով «Հայոց հզոր բանակ» ծրագրի մասին, նշեց որ ծրագիրը ստեղծվել է դեռեևս 2016 թվականին, սակայն երկրորդ շունչ ստացել է 2020-ին․ «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։ Մենք ավելի քան երբևէ պիտի լինենք մեր հայրենիքի և բանակի կողքին։ «Հայոց հզոր բանակ» ծրագիրը բավականին մեծ օգնություն է ցուցաբերել մեր բանակին, որի վառ օրինակներից է մեր ծրագրի կողմից վերջին տարիներին բանակին հատկացրած մեծ քանակի զինտեխնիկան։ Ծրագրի իրագործման համար պետությունը ևս ցուցաբերում է ֆինանսական աջակցություն»։
«Երբ զենք զինամթերք մատակարարող կողմի հետ զինվորների կապը կտրվել է, նրանք, արագ կողմնորոշվելով, բահերն են վերցրել, որպես զենք օգտագործելու համար։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ սահմանին մեր զինվորները զենք չունեն և մեր բանակը տեխնիկայով ապահովված չէ»։
«5 կամ 10 տարի հետո ես Հայաստանը դեռևս պատկերացնում եմ պայքարի մեջ։ Թվում է, թե 10 տարին երկար ժամանակ է, սակայն մենք չենք գիտակցում, որ հիմա, ոչինչ չանելով, արդեն իսկ անիմաստ վատնում ենք այդ ժամանակը։ Եթե մենք մեր առջև նպատակ չդնենք այս տարիների ընթացքում մեր գիտությունը, տեխնիկան և մշակույթը զարգացնելու՝ մենք շարունկելու ենք մնալ պայքարի մեջ։ Սակայն այն սերունդը, երիտասարդությունը և գաղափարները, որոնք մենք հիմա ունենք, 10 տարի հետո մեզ կդառձնեն ավելի ազգային Հայաստան»։
Դիտվել է 3620անգամ
Վերջին լուրեր