04 / Մարտ / 2024 : 16-57

Այսօր աշխարհը նշում է ճարպակալության օրը․ ինչպե՞ս են հայ բժիշկները նիհարեցնում այցելուներին

Ճարպակալության միջազգային օրվա առթիվ Ելակետ լրատվականը կիսվում է վիրաբույժ Լևոն Գրիգորյանի հետ ունեցած հարցազրույցով, որտեղ բժիշկը պատմում է ճարպակալման, դրա հետևանքների և վիրահատության արդյունքների մասին։
«Բժշկության զարգացվածությամբ Հայաստանը 20-ից 30 տարով հետ է աշխարհից և մեզ անհրժեշտ են բավականաչափ ռեսուրսներ աշխարհին զուգահեռ քայլելու համար»։

«Ճարպակալման վիրաբուժությունը փոխում է մարդկանց կյանքը, նրանց էմոցիաները և մոտեցումը աշխարհին, տեսքը և ինքնավստահությունը։ Բժշկության այս ոլորտը շատերին իսկապես երկրորդ կյանք է տալիս»։«Մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետը, հոդերի, ոսկրերի, ողնաշարի և գլխուղեղի հետ կապված հիվանդությունները, սրտային խնդիրները ուղիղ կապակցված են կամ հանգեցնում են ճարպակալման»։
«Ճարպակալումը հիվանդություն է, որ կարող է ի հայտ գալ դեռևս վաղ տարիքից և հիմնականում պայմանավորված է մեր ապրելակերպով։ Հասարակության մեջ կա մի սխալ կարծրատիպ, որ երեխաներին պետք է ակտիվ կերակրել և նրանց մոտ որոշակի ճարպակալում առաջացմել, որպեսզի երեխան «առողջ» մեծանա։ Սակայն երեխային հարկադրաբար կերակրելը ամենևին չի նպաստում նրա ակտիվ զարգացմանը, այլ ընդհակառակը՝ վաղ տարիքից սկսած վնասում է փոքրիկի առողջությունը»։

«Ցանկացած բժշկի համար լավագույն բանը երջանիկ և կյանք վերադարձած պացիենտ տեսնելն է, ում կյանքում վիրահատությունից հետո կարող են շրջադարձային և կարևոր իրադարձություններ տեղի ունենալ, օրինակ՝ հղիություն»։
Դիտվել է 12328անգամ
Վերջին լուրեր