04 / Մարտ / 2024 : 17-39

Սյունեցին է ողնաշարը. չեք հաջողելու, որովհետև Սյունիքում Նժդեհի ոգին կա

«Մեր պատերազմներում ոչ մի իշխանություն և բանակ չի հաղթել։ Հաղթել է միայն հայ կամավորը»։

«Երբ դու գնում ես սահման հողակտոր, որևէ մաս կամ մարդկանց խումբ պաշտպանելու՝ դու կռվում ես միայն քո եսի համար։ Իսկ երբ դու գնում ես պատերազմ հոգուդ, գաղափարիդ և հավատիդ համար՝ դու կռվում ինքնությունդ ես պաշտպանում»։
«Իշխանությունը մեզ համար միշտ պետականությունից ավելի կարևոր է եղել։ Բայց մեզ համար ինքնությունը պահելն ավելի կարևոր է»։ «Հոգեբանորեն հանձնվելն ազգի հանդեպ ամենամեծ դավաճանությունն է»։

«Մենք պատերազմը չսկսած արդեն իսկ պարտլ էինք, որովհետև մենք հոգեբանորեն արդեն կոտրել էինք ինքներս մեզ, պարտվել էինք մեր տեսակի կռիվը»։

«Մեր ազգին քարոզում են ընկեցիկ լինել, սակայն գերադասելի է կանգնած մեռնել, բայց ոչ ծնկաչոք ապրել: Հայերն ծնկաչոք ապրող ազգ չեն»։
«Այսօրվա մեր քաղաքականությունը նման է կույր մարդու վազքի։ Այն մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու»։

«Մեր հարևանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ նման էր տորթ բաժանելու։ Նրանք նախորոք որոշել էին, թե ով տորթի որ հատվածն է վերցնելու»։
Դիտվել է 5232անգամ
Վերջին լուրեր