12 / Մարտ / 2024 : 15-30

«Պետությունը հայրենիքը պաշտպանելու մեխանիզմներից մեկն է, իսկ անկախությունը կարևորագույն և նույնիսկ կենցաղային խնդիր է»-Սամվել Շահինյան

«Ազգային գույներ» հաղորրդաշարի շրջանակներում մշակութաբան Սամվել Շահինյանը խոսում է հայրենիքի, ժողովրդի, մեր մշակութային և ազգային արժեքների պահպանման կարևորության մասին։


«Թե՛ պետությունը և թե՛ ազգայինը փիլիսոփայական հասկացություններ են, որ վերաբերում են բոլոր երկրներին և ազգերին։ Դրանք անհատական են դարձնում երկրների սոցիալական կարգավիճակը, որը պետք է իր հերթին հարմարեցված լինի յուրաքանչյուր քաղաքացուն՝ նրան ապրելու, նախաձեռնելու և ստեղծագործելու հնարավորություն տալու համար»։

«Պետությունը հայրենիքը պաշտպանելու մեխանիզմներից մեկն է, իսկ անկախությունը կարևորագույն և նույնիսկ կենցաղային խնդիր է՝ մեր ինքնությունը պահպանելու միջոց»։

«Մտահոգվելը մեր ազգի բնութագիրներից մեկն է։ Մենք միշտ մտահոգ ենք ոչ միայն մեր ազգով և մեր ընտանիքով, այլ նաև աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և փոփոխություններով»։
«Մեր ժողովրդը բնությանը մոտ լինելը, բնությանը սիրելը և դեռևս 20-րդ դարում մեր կենցաղի անբաժան մաս հանդիսացող կառույցները մոռացության է մատնել։ Մենք մոռանում ենք նաև մեր մշակութային գործերը, մեր նկարիչներին, քանդակագործներին, գիտնականներին և արվեստի շատ այլ գործիչների»։

«Չի կարելի հենց էնպես հրաժարվել մեր ունեցած ազգային ժառանգությունից, որովհետև դրանցից ոչ մեկը ուղղակի չեն ստեղծվել, յուրաքանչյուրն իր մեջ մի նպատակ ու առաքելություն է ունեցել, ստեղծել է մի պաշտպանական գաղափար, որով հայը կարողացել է իրեն իսկապես հայ զգալ»։
Դիտվել է 3312անգամ
Վերջին լուրեր