12 / Մարտ / 2024 : 16-14

Ինչպե՞ս Սողոմոն Սողոմոնյանը դարձավ Կոմիտաս․ հարցազրույց Մհեր Նավոյանի հետ

Արվեստագիտության դոկտոր և պրոֆեսոր Մհեր Նավոյանը պատմում է Կոմիտասի, հայկական երաժշտության զարգացման և ուրույն ձեռագրի ձեռքբերման մասին։

«Կոմիտասը կոմպոզիտորությունն ամբողջվին ազգային դարձրեց, այդ է պատճառը, որ մենք հենց նրանք ենք համարում հայ ազգային երաժշտության և կոմպողիտորության հիմնադիր։ Ժողովրդական երգի ուսումնասիրության արդյունքում Կոմիտասը ձևավորեց հայ ազգային կոմպոզիտորական արվեստի կարևորագույն հիմքերը»։

«Կոմիտասը միավորեց հոգևոր և ժողովրդական երգը՝ ցույց տալով, որ, անկախ ուղղվածությունից, դրանք մեկ ընդհանուր մշակույթի մաս են հանդիսանում»։

«Կոմիտասի գիտական ուսումնասիրությունների և ջանքերի շնորհիվ էր, որ հայկական երաժտությունը կարողացավ ձեռք բերել երաժշտական ինքնուրույնություն։ Իսկ մեր երաժշտական մտածողությունն իր հերթին ներբերվեց մեր ինքնության հարացույցի մեջ՝ որպես առանձին ցուցիչ»։

«Սողոմոն Սողոմոնյանը մինչև իր հոգևոր ձեռնադրությունը արդեն իսկ եկեղեցում ուներ լավ երաժիշտի համբավ։ Այդ է պատճառը, որ ձեռնադրվելիս նա ստացավ 7-րդ դարի կաթողիկոս և երաժիշտ Կոմիստաս Ա Աղցեցու անունը։ Այդպես էլ Սողոմոն Սողոմոնյանը դարձավ Կոմիտաս»։
«Ազգային արժեքները չպետք է շուկայականացվեն։ Մի՞թե հնարավոր չէ հանրության համար որոշակի կարոևորություն ունեցող արժեքների հանրայնացումը զերծ պահել շուկայական հարաբերությունների հետ բախումից։ Նույնիսկ կապիտալիստական վարչակարգի տեր երկրներում հովանավորության, լրատվամիջոցների գործունեության առանձին ընդգծման արդյունքում հնարավոր է լինում որոշակի յուրօրինակություն տալ ազգային արժեքների պահպանմանը՝ առանց դրանց շուկայականացման»։
Դիտվել է 23894անգամ
Վերջին լուրեր