Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մարտ / 2024 : 15-43

Wildberries-ը կսկսի վարկեր տրամադրել հաճախորդներին

Ռուսական առցանց առևտրային հարթակ Wildberries-ը հայտարարել է, որ գործարկում է վաճառողների համար առցանց վարկավորման ծառայություն։ Ընկերության խոսքերով՝ վաճառողներն օգտագործելու են վարկավորումը՝ իրենց բիզնեսը մեծացնելու համար: Վարկի տրամադրման գործընթացը կիրականացվի ամբողջությամբ առցանց, և վաճառողները կկարողանան հայտ ներկայացնել հարթակում գտնվող իրենց անձնական օգտահաշվից և միջոցներն ստանալ մեկ օրվա ընթացքում։ Վարկավորումը վաճառողներին հասանելի դարձնելու համար մշակվում է առանձնահատուկ ֆինանսատեխնիկական ծառայություն, որը թույլ կտա արագ և ամբողջությամբ առցանց մշակել վարկի հայտերը։

Վարկի պայմանները հետևյալն են.

- Վարկի գումարը՝ 100,000-ից մինչև 20 մլն ռուբլի
- Վարկի ժամկետը՝ 3-ից 12 ամիս
-Տոկոսադրույքը՝ ամսական 1,5%-ից, այն հաշվարկվում է յուրաքանչյուր վաճառողի համար առանձին՝ նրա բալային արդյունքների հիման վրա
-Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար՝ 0-ից 2%՝ կախված բալային արդյունքներից
-Գրավ չի պահանջվում։
Դիտվել է 24873անգամ
Վերջին լուրեր