25 / Մարտ / 2024 : 14-56

Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում

Ֆրանսիական մշակույթը և լեզուն, որը տարածվածությամբ երրորդն է անգլերենից և ռուսերենից հետո, մեծ դեր և կարևորություն ունի Հայաստանում։ Եվ դա է պատճառներից մեկը, որ արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանում տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիայի օրերը» ։
«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ, շատ ազդեցիկ և շատ սիրված անդամ երկիր է: Հայաստանի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելը միայն քաղաքական և տնտեսական բաղադրիչ չունի, այլ նաև մեծ մշակութային բաղադրիչ է պարունակում»,-նշեց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Մարտի 20-ից սկսած՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի շրջանակներում, Հայաստանի շուրջ 325 կրփթական հաստատություններում և մշակութային կենտրոններում՝ ԱԳ նախարարության և Հայաստանում Ֆրանկոֆոն դեսպանների համակարգող խմբի ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, տեղի կունենան տոնին նվիրված 1000-ից ավելի միջոցառումներ, քննարկումներ և համերգներ։

«Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում տեղի կունենան ավելի քան 30 միջոցառումներ՝ կինոյի, թատրոնի, ժամանակակից արվեստի, երաժշտության ժանրերում։ Կարևոր է, որ միջոցառումները տեղի են ունենալու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Գյումրիում, Գավառում և Վանաձորում։ Ֆրանկոֆոնիան միայն մայրաքաղաքի և էլիտայի համար չէ. այն Հայաստանում ուղղված է բոլորին՝ անկախ նրանց գտնվելու վայրից»,- ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Արդեն իսկ հաստատվել է, որ հոկտեմբերի-ին Հայաստանը ևս մասնակցելու է Ֆրանսիայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովին։ Իսկ արդեն 2027-ին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոն խաղերը, որին կմասնակցեն աշխարհի ավելի քան 50 երկրներ։
Դիտվել է 1265անգամ
Վերջին լուրեր