25 / Մարտ / 2024 : 15-55

Շրջանառության մեջ կդրվեն նոր հուշադրամներ

Այսօր՝ մարտի 25-ն, ՀՀ կենտրենական բանկի կողմից շրջանառության մեջ կդրվեն «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները: Հուշադրամի դիմերեսին լինելու է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դրվագ, իսկ դարձերեսին՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի» թեմաներով։ Սևակի հուշադրամի դիմերեսին եկեղեցու զանգակատան պատկեր է լինելու՝ «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը, իսկ դարձերեսին՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը։
Դիտվել է 1375անգամ
Վերջին լուրեր