20 / Մայիս / 2020 : 19-22

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 100 սուպերքար ունեցող ավտոտնակով առանձնատունը

ԱՄՆ Կոլորադո նահանգում վաճառվում է սուպերքարերի հավաքորդ Ռիչարդ Բերիի հսկայական վիլլան:

Ինչպես ներկայացնում է motor.ru-ն, տունը կազմված է 7 ննջասենյակներից, 14 լոգասենյակներից, սակայն առանձատան գլխավոր հատվածը ավտոտնակն է, որտեղ 100 ավտոմեքենա է գտնվում: Ավտոտնակի մակերեսը գերազանցում է ողջ բնակելի հատվածի տարածքը միասին վերցված:

Առանձնատունը գնահատվում է 20 մլն դոլար: Վիլլայի մակերեսը կազմում 2100 քառ. մետր, իսկ հսկայական ավտոտնակը զբաղեցնում է 2500 քառ. մետր տարածք:

Ավտոտնակում նույնպես ննջասենյակ և լոգասենյակ կա, որը նախատեսված է հսկիչի համար: Կալվածքի տարածքում նաև էլեկտրամեքենաների վերալիցքավորման համար նախատեսված կայան կա, ինչպես նաև ավտոլվացման և տեխսպասարկման կենտրոն:

 Հրապարակված լուսանկարներում պատկերվում է Բերիի հավաքածուն, որը մոտ 100 աուպերքարերից է կազմված: Դրանց թվում հատկանշական են 12 Lamborghini-ն, Koenigsegg CCX, Bugatti Veyron, Ferrari Enzo, Saleen S7 և այլ մոդելները: Ի դեպ, մեքենաները չեն վաճառվում:

Իսկ տան տարածքում տեղակայված են նաև լողավազաններ, շատրվաններ, կինոթատրոն և բար:

Դիտվել է 45460անգամ
Վերջին լուրեր