Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Փետրվար / 2020 : 11-15

Աշխարհի ամենաթանկարժեք զարդերը

1. Մատանի «Վարդագույն աստղ»

2013 թ. 83 միլիոն դոլարով վաճառվել է այս ադամանդե 59,6 կարատանոց մատանին: Ովքեր իրենց աչքով տեսել են այն, խոստովանում են, որ այս ադամանդի չափն ու որակը գերազանցում են այն ամենը, ինչ երբևէ գոյություն է ունեցել:

2. Վզնոց «Անհամեմատելի»

2013 թվականի մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում այս վզնոցը աշխարհի ամենաթանկարժեք զարդերի ցանկում է եղել, իսկ վզնոցների շարքում, այն դեռ ամենաթանկն է:

Իսկ դրա մեջ աշխարհի խոշորագույն ադամանդն է ` «անհամեմատելին», որի քաշը 407.48 կարատ է: Բացի այդ, վզնոցն ընդգրկում է նաև այլ ադամանդներ, որոնց ընդհանուր ծավալը 230 կարատ է: Եթե խորը մտածենք, այսպիսի զարդի համար 55 մլն դոլարը այդքան էլ թանկ գին չէ:

3. Մատանի «Վարդագույն Գրաֆ»

2010 թ Սոտբիս աճուրդում 25 կարատ հազվագյուտ վարդագույն ադամանդի մատանին վաճառվում է 40 միլիոն դոլարով, իսկ երեք տարի անց ճանաչվում է աշխարհի ամենաթանկարժեք զարդը: Մատանու սեփականատերը ադամանդի առևտրական Լոուրենս Գրաֆն է, ում անունով էլ հենց կոչվում է զարդը:

4. Վզնոց «Հատտոն-Միվիվանի»

2014 թ. Սոտբիս աճուրդում իսկական պայքար էր սկսվել այս վզնոցի համար: Ձեռք բերման համար 8 գնորդ էր պայքարում: Ի վերջո հաղթում է «Կարտե» ընկերությունը՝ առաջարկելով 27 միլիոն դոլար:
Վզնոցից ավելի գրավիչ տեսք ունի ճարմանդը: Այն պատրաստված է ոսկուց և զարդարված է ադամանդներով ու ռուբիններով:

5. «Կապույտ Ուինսթոն»

2014 թ. այս կապույտ ադամանդը հետաքրքրություն է առաջացրել բոլոր ոսկերիչների մոտ: Մինչ այդ աճուրդում եղել է մի քանի կապույտ ադամանդ՝ 12 կարատ քաշով: «Կապույտ Ուինսթոնը» կշռում է 13,22 կարատ և վաճառվել է 23,8 մլն դոլարով: Քարի պատմությունը անհայտ է, բայց մասնագետները կարծում են, որ դա ընդամենը հնարք է գնի բարձրացման համար, իսկ այն մշակվել է նույն տեղում, որտեղ և մնացած կապույտ քարերը՝ Հարավային Աֆրիկայում:

6. «Ադամանդե բրոշ»

Զարդի արժեքը 17,6 մլն. դոլար է: Այն կազմված է 3 ադամանդներից 64 կարատ քաշով: Բրոշը պատրաստվել է 1912 թ. ալմազային հանքերի սեփականատիրոջ՝ Սողոմոն Բարնատոյի պատվերով:

 

Դիտվել է 56042անգամ
Վերջին լուրեր