Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Փետրվար / 2020 : 07-17

Սոֆի Դևոյանի 18-ամյակի խնջույքն ու ընտանիքի նվերը

 

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը հունվարի 1-ին տոնել է 18-ամյակը: Սոֆին ծննդյան տարեդարձը նախ տոնել է ընտանիքի հետ, իսկ 2 օր անց՝ հունվարի 3-ին, խնջույք է կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում, որին հրավիրել է ամենամտերիմ մարդկանց:

 

«Այս տարի ծննդյանս օրը տարբերվող զգացողություններ ունեի, քանի որ Մոսկվայից նոր էի տուն վերադարձել, շատ կարոտած էի: Ծննդյանս օրը մոտս տարեդարձի զգացողություն շատ չի լինում, քանի որ այդ օրը բոլորը տրամադրված են Ամանորին: Դեկտեմբերի 31-ին մենք նշում ենք  Նոր տարին, հունվարի 1-ին՝ ծնունդս: Այդ օրը ծնունդս նշել եմ միայն  ընտանիքիս անդամների հետ, իսկ հունվարի 3-ին խնջույք էի կազմակերպել, որին ներկա էին իմ ամենամտերիմ մարդիկ՝ մոտ 30 հոգի: Առաջին անգամ էլ այսպիսի մեծ ծնունդ անում, սակայն տարեցտարի շրջապատս մեծանում է, ներկաներն իսկապես ամենամտերիմ մարդիկ էին: Առհասարակ, սիրում եմ ծնունդս նշել միայն մտերիմ մարդկանց հետ»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում 
Դիտվել է 24191անգամ
Վերջին լուրեր