19 / Ապրիլ / 2020 : 18-34

Գերմանացի թյուներները ներկայացրել են Audi SQ7-ի նորացված և հզորացված տարբերակը

Գերմանական ABT Sportsline թյունինգային ընկերությունը ցուցադրել է Audi Q7 մոդելի նորացված տարբերակը: Կատարելագործված քրոսովերը տարբերվում է լայն թափքով, 22 դյույմ անվահեծերով, ինտերիերի նորացված տարրերով, ինչպես նաև հզորացված շարժիչով:

 
Ինչպես հաղորդում է motor.ru-ն, վերափոխված Audi SQ7-ի ABT Sportsline տարբերակն առանձնանում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին փոփոխություններով, ինչպես օրինակ՝ թափարգելների հավելյալ տարրերով, անիվների առավել լայն աղեղներով, հինգերորդ դռան վրա առկա սփոյլերով:

Մեքենան համալրվել է 4 լիտր ծավալային, 8 մխոցային, դիզելային շարժիչով, որը 435-ի փոխարեն այժմ 510 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը տվյալ մոդելը կարող է զարգացնել 4.6 վայրկյանում: Շարժիչի հզորացումը թույլ է տվել 2 վայրկյան շահել արագություն հավաքելիս:

Դիտվել է 10597անգամ
Վերջին լուրեր