25 / Հունվար / 2020 : 11-19

Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

 «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:

Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը գլոբալ է. «Ես այս պահին Կիպրոսում եմ՝ ինձ մոտ էլ չի աշխատում ո՛չ «Ֆեյսբուք»-ը, ո՛չ «Ինստագրամ»-ը»:

Հարցին՝ ինչի՞ հետ է կապված, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կամ տեխնիկական վերազննում է, կամ փոփոխություններ են, կամ էլ արդեն չեն ձգում օգտատերերի քանակով պայմանավորված»:

Նշենք, որ «Ինստագրամ»-ը հիմնադրվել է «Ֆեյսբուք»-ի կողմից:

Author's cover photo
Ամսաթիվ 25 / Հունվար / 2020 : 11-19
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 22812անգամ
Վերջին լուրեր